ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի կրտսեր քրոջը` 33-ամյա Ինես Սորեգյետային, մահացած են գտել հունիսի 7–ին Բուենոս Այրեսի իր բնակարանում, հաղորդում է La Nacion–ը` հղում անելով հոլանդական կառավարության ներկայացուցչին։
«Հաստատում եմ, որ Ինես Սորեգյետան` Նիդեռլանդանդների թագուհու քույրը, մահացել է չորեքշաբթի գիշերը», – մեջբերում է La Nacion–ը ներկայացուցչի խոսքերը։
Քննության տվյալներով` երիտասարդ կինն ինքնասպան է եղել։ Հաղորդվում է նաև, որ նա երկար ժամանակ տառապել է դեպրեսիայից։
Մաքսիմա թագուհին արդեն արձագանքել է քրոջ մահվան մասին լուրին։ Թագավորական պալատը հաղորդել է, որ նորին գերազանցությունը «շոկի մեջ է և շատ վշտացած է»։ Նա չեղյալ է հայտարարել բոլոր պաշտոնական այցելությունները, ներառյալ Մերձբալթիկայի երկրներ ուղևորությունը, որը նախատեսված էր հաջորդ շաբաթվա սկզբին։
Մաքսիմա թագուհին և նրա քույրը շատ մտերիմ էին, Ինեսը եղել է թագուհու դստրերից մեկի կնքամայրը։ Նա նախագահ Մաուրիսիո Մակրիի օրոք աշխատել է Արգենտինայի սոցիալական զարգացման նախարարությունում։