ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին հայտնում են Արցախի մեր աղբյուրները։ Նրանց տեղեկացմամբ` քիչ հետո կհրապարակվի հրաժարականի տեքստը։
Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն ու Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։