ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Հանրապետական» խմբակցությունը լքեց ևս մեկ պատգամավոր։ Սամվել Ալեքսանյանը հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցությունից հեռանալու իր որոշման ւ մասին:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է այս լուրը:
Հիշեցնենք` Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը լքել են պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը:
Վերջին երկու հրաժարականներից հետո ՀՀԿ խմբակցությունը, փաստորեն, այլևս ԱԺ–ում մեծամասնություն չէ։ Այս պահին ԱԺ 105 պատգամավորներից միայն 52-ն է ՀՀԿ խմբակցության անդամ` նախկին 58-ի փոխարեն։