ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Լուսանկարիչ և լրագրող Ադամ Կաց Սինդիգը պետք անպայման վերադառնա Հայաստան, որպեսզի ավելի ուշադիր ուսումնասիրի այս երկիրը։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Լուսանկարիչ և լրագրող Ադամ Կաց Սինդիգը Vogue–ի և W-magazine–ի մշտական հեղինակներից է։ Instagram–ում նրա բաժանորդների թիվը գերազանցում է 500 հազարը։ Նա Հայաստան է ժամանել «Երևան 2018» Նորաձևության համաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել հունիսի 2-4–ը։
«Ես ուզում եմ վերադառնալ և ավելի շատ բան տեսնել ձեր երկրում, զգալ, ուսումնասիրել այն», – ասաց Կաց Սինդինգը։
Նրա խոսքով` նա դեռ մինչև վերջ չի զգացել Երևանը, չի ծանոթացել մշակույթի և պատմության հետ, քանի որ ժամանակը չի բավականացրել։ Հայաստանում նա եղել է թանգարաններից մեկում, մի օրը նվիրել է նորաձևության համաժողովին և եղել է Գառնիում։
Երևանում նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ և զբոսնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակում։
Ավելի վաղ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսում նա պատմել էր, որ հնարավոր է հաջորդ տարի նրա մարմնի վրա լինի հայկական ճաշատեսակի անվանումով դաջվածք` գրված հայերենով։