00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկոնիան ասել է` երբ է Երևանում McDonald's բացելու ու ինչ է «մոգոնել» Coca Cola–ն

© AFP 2024 / ROBERT SULLIVAN / AFPMcDonald's
McDonald's - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատմել է, թե երբ է Երևանում McDonald's բացելու և Coca Cola–ն ինչ նախագիծ է իրականացնելու Երևանում ու Թբիլիսիում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատրաստ է Հայաստանում ներդրում անել ու McDonald's արագ սննդի ռեստորան բացել, բայց Հայաստանի կառավարությունը շարունակում է տորպեդավորել այդ հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Չկոնիան։

«Ես ու McDonald's-ը պատրաստ ենք Հայաստանում ներդրում կատարել, բայց մենք դոփում ենք տեղում։ Պարզապես նորմալ տարածք է հարկավոր ռեստորանի համար», — ասաց Չկոնիան։

Նրա խոսքով` հիմա ամեն ինչ կախված է Հայաստանի կառավարության ցանկությունից ու կամքից։ Նա հույս ունի, որ մինչև տարեվերջ ռեստորանը կբացվի։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Չկոնիան նշել էր, որ Երևանում McDonald's- ի բացման հարցը կորոշվի 2018 թվականի մարտին վարչապետի ընտրություններից հետո։ Նախորդ կառավարությունը սատարել էր վրացի գործարարի նախաձեռնությունը, բայց չէի կարողացել համաձայնության գալ մի հարցի շուրջ, թե որտեղ պետք է բացվի McDonald's-ը։ Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Չկոնիան փորձել է կապ հաստատել Հայաստանի նոր կառավարության հետ, բայց հանդիպումն այդպես էլ չի կայացել։

Ресторан тбилисской сети McDonald's на площади Марджанишвили - Sputnik Արմենիա
Հայաստանում McDonald's կբացվի՞. վրացի գործարար Չկոնիան արձագանքել է Փաշինյանի կոչին

Չկոնիան ուզում է եռահարկ McDonald's բացել Երևանի կենտրոնում։ Նա համոզված է, որ տնտեսական արդյունքը մեծ կլինի։

Միաժամանակ հայ հասարակությունն առանձնապես չի ողջունում Հանրապետության հրապարակի մոտ արագ սննդի կետ ունենալու գաղափարը։

Եթե նոր իշխանության հետ շփում հաստատվի, գործարարը նախատեսում է Հայաստանում յոթ ռեստորան բացել։ Ռեստորանի կառուցման համար 1500 քառակուսի մետր տարածք է հարկավոր։

Մի խոսքով, McDonald's-ի բացման հարցն առայժմ օդից է կախված, իսկ ահա Coca Cola Bottlers Georgia և Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերությունների գործերը հաջող ընթացք են ստացել։ Համենայն դեպս, Չկոնինան, որը ղեկավարում է ոչ միայն McDonald's-ի վրացական ճյուղը, այլև Coca-Coal Bottlers Georgia-ն, համոզված է դրանում։ Նրա խոսքով` կողմերը բանակցություններ են վարում բրազիլական սուրճով կոկա-կոլայի մատակարարման շուրջ։

«ԱՊՀ-ի ու Եվրոպայի երկրներում սա առաջին նմանատիպ նախագիծն է։ Մենք բրազիլական սուրճով կոկա-կոլա ենք թողարկել, դա ոչ միայն բույր է, այլ իսկական սուրճ», — ասաց Չկոնիան։

Նա նշեց, որ Coca Cola Bottlers Georgia-ն բանակցում է հայ գործընկերների հետ նոր ապրանքը հայկական շուկա մատակարարելու համար։

Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։

Լրահոս
0