00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուպերմարկետներում օրենքի շեղում չի եղել. Վահրամ Բաղդասարյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Республиканская Партия Армении" Ваграм Багдасарян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн
Руководитель фракции Республиканская Партия Армении Ваграм Багдасарян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուպերմարկետների` Ա/Ձ-ների անվան տակ գործելու մասին համաձայնությունը բաց է եղել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ դրանով որևէ մեկին որևէ արտոնություն չի տրվել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձավ ԱԱԾ բացահայտումներին ու հակամրցակցային պայմանավորվածությունների շուրջ նախկին իշխանության տեղեկացվածությանը:

«Դա պարզապես գյուղացիների բոյկոտը դադարեցնելու մի ձև է եղել, քանի որ գյուղացիներից գյուղմթերքը գնելիս հնարավոր չէր փաստաթղթավորում իրականացնել: Օրենքում կազուս կար, օրենքը կարգավորելու համար ժամանակավոր լուծում էր տրվել, որ շարունակեն աշխատանքը մինչև օրենքի այդ կազուսը կլուծվի»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ համապատասխան օրենսդրական կարգավորումն արդեն պատրաստ է և այսօր պետք է ներկայացվի կառավարությանը:

«Օրենքի շեղում չի եղել, պարզապես պայմանավորվածություն է եղել, որ գյուղացին չտուժի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Մեկնաբանելով ԱԱԾ պետի հայտարարությունն այն մասին, որ պայմանավորվածությունը տարածվել է միայն 11 խոշոր առևտրային ցանցերի վրա, Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ այստեղ արտոնությունների խնդիր չկա, պարզապես մյուսները չեն ցանկացել:

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

«Ազատ է եղել, որևէ մեկին որևէ արտոնություն չի տրվել: Քննությունը կպարզի»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք` «Ալեքս հոլդինգ» առևտրի ցանցին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ գյուղմթերքն ու մսամթերքը վաճառվում է տարբեր անձանց, այդ թվում` սուպերմարկետի աշխատակիցների անուններով գրանցված կեղծ Ա/Ձ-ների անվան տակ: Ընդ որում, բացահայտված դեպքերից մեծամասնության պարագայում այդ անձինք անտեղյակ են եղել իրենց փաստաթղթերով կատարվող գործարքների մասին: Օրերս ԱԱԾ պետը հայտարարեց, որ մնացած 11 խոշոր ցանցերին ժամանակ է տրվել վերականգնելու նույն կարգով բյուջեից թաքցրած հարկերը` հակառակ դեպքում դրանցում ևս ստուգումներ կսկսվեն:

Այս հայտարարությունից հետո Երևանյան բոլոր խոշոր սուպերմարկետները, բացի «Քարֆուրից», միաժամանակ 20%-ով բարձրացրին գյուղմթերքի ու մսամթերքի գները` պատճառաբանելով, որ Ա/Ձ-ներից գանձվող 5%-ի փոխարեն այժմ ստիպված են 20% հարկ վճարել: Մեկ օր անց վարչապետի չհայտարարված այցերից հետո գները դարձյալ իջեցրին նախկին մակարդակին:

Նշենք նաև, որ ԱԱԾ բացահայտումների մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ նման որոշում կայացվել էր գործարարների ու իշխանության քննարկումներից հետո` գնաճը կանխելու նպատակով:

Լրահոս
0