ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 5-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ հունիսի 7-9-ը նույնքան կնվազի։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հունիսի 5-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 27-29, գիշերային ժամերին` 16-18 աստիճան տաքություն։