ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանում նոր ընտրություններն աննախադեպ կլինեն։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Հայաստանում տեղի կունենան աննախադեպ ընտրություններ, ընդ որում` լավ իմաստով։ Խոստանում եմ ձեզ», — հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ ձգտում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում արտահերթ ընտրությունների համար, բայց սկզբունքորեն չի հրաժարվում քննարկել դրանք։