00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի քայլն ազդեցիկ էր. մարքեթոլոգ

© Sputnik / Asatur YesayantsСупермаркет SAS
Супермаркет SAS - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում խնդիրներ կան, բայց պետք չէ ամեն ինչ բարդել պետության վրա, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «թալանչիներին և կոռուպցիոներներին» բոյկոտելու կոչը` ուղղված ՀՀ քաղաքացիներին, փոքր-ինչ սթափեցրեց խոշոր առևտրի ցանցերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

Ուրբաթ Երևանի բոլոր սուպերմարկետներում գյուղմթերքը կտրուկ թանկացավ։ Խոշոր ցանցերն այդպես արձագանքեցին լիարժեք հարկմանը վերադառնալու պարտադրանքին։ Այնուհետև սուպերմարկետների ներկայացուցիչները նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդիպում խնդրեցին։ Նա ի պատասխան կոչ արեց «բոյկոտել թալանչիներին և կոռուպցիոներներին», իսկ շաբաթ օրը շրջեց սուպերմարկետներում և անձամբ ծանոթացավ գներին։ Դրա արդյունքը եղավ այն, որ գները կրկին նվազեցին, որոշ դեպքերում` համարյա կրկնակի։

«Փաշինյանի բոյկոտի կոչն իսկապես արդյունավետ եղավ։ Խոշոր ցանցերի ներկայացուցիչները հասկացան, որ գտնվում են այլ իրականությունում և իրենց կիրառած մեթոդներն արդյունավետ չեն», — ասաց Նավասարդյանը։

Նավասարդյանի խոսքով` նրանք գիտակցեցին, որ առաջին հերթին իրենք կորուստներ կկրեն։ Խոսնակի խոսքով` այդ տեսակետից Փաշինյանի քայլն ազդեցիկ էր։

Նավասարդյանը համաձայն չէ որոշ տնտեսագետների ու փորձագետների տեսակետի հետ, որոնց կարծիքով` սուպերմարկետներում գների բարձրացումը հնարավորություն կտա «շունչ» քաշել փոքր և միջին բիզնեսին։

Директор СНБ Артур Ванецян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԱԾ պետ. բիզնեսի վրա բռնաճնշումներ չեն լինի

«Չեմ կարծում, որ դա կհանգեցնի գլոբալ փոփոխությունների։ Ճիշտ չէ կարծել, որ սուպերմարկետները կհեռանան շուկայից, իսկ փոքր խանութները դրանից կշահեն։ Թե որքանով դա կնպաստի փոքր և միջին բիզնեսին, նույնպես կախված է իրավիճակից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նավասարդյանը։

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահը դժվարացավ նշել առանձին պատճառը, որը խանգարում է աճել փոքր և միջին բիզնեսին։ Նրա խոսքով` պատճառները բազմազան են, ընդհուպ մինչև այն, որ հաճախ փոքր ընկերությունները չգիտեն բիզնես վարելու կանոնները։

«Ընկերությունները հաջողություն չեն ունենում, փակվում են` առաջին հերթին երկրին մեղադրելով նրանում, որ այն լավը չէ, իսկ շուկան շուկա չէ», — ասաց Նավասարդյանը։

Նա խոստովանեց, որ երկրում խնդիրներ կան, բայց պետք չէ ամեն ինչ բարդել երկրի վրա։ Նավասարդյանը նաև նշեց, որ իշխանությունները և բիզնեսի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծեն այդ հարցը։

Հիշեցնենք`, կառավարության և խոշոր առևտրային ցանցերի հակասությունն առաջացավ մայիսի 30-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց:

ԱԱԾ-ն պարզել էր, որ ընկերությունը հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ է գրանցել և դրանց միջոցով ապրանք վաճառել` վճարելով շրջանառության 2% հարկ` 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն։

Պարզվեց, որ այդ սխեմային իր համաձայնությունն էր տվել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարությունը, որպեսզի խոշոր խանութներում չթանկացնեն միրգն ու բանջարեղենը։

Լրահոս
0