00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրոն, թե՞ քաղաքականություն. Հայաստանը կհրավիրվի՞ ԱՄՆ կրոնական հարցերով խորհրդակցությանը

Բաժանորդագրվել
ԱՄՆ պետդեպարտամենտը պետքարտուղար Պոմպեոյի շուրթերով հաղորդել է հունիսին պատմության մեջ առաջին անգամ ԱԳՆ ղեկավարների մակարդակով կրոնական ազատության հարցերով խորհրդակցություն անցկացնելու մասին։

Ճիշտ է` առայժմ պարզ չէ մասնակիցների կազմը, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ առումով այդ միջոցառումը նվիրված կլինի կրոնի հարցերին, իսկ ինչ-որ առումով քաղաքականացված կլինի։

ԱՄՆ պետքարտուղար Մաքյլ Պոմպեոն մայիսին հայտարարել է հունիսի վերջին Վաշինգտոնում միջազգային նախարարական խորհրդակցություն անցկացնելու մասին՝ նվիրված աշխարհում կրոնական ազատության առաջխաղացման հարցերին։ Ասվել է, որ հրավիրված մասնակիցների շարքում լինելու են տարբեր երկրների ԱԳՆ ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վտանգ է տեսնում

Կարծես թե մտահաղացումը օգտակար է և հետաքրքիր, բայց դրա մեջ միանգամից գցում են կուպրի մի լավ բաժին։ Պոմպեոյի խոսքով՝ չեն հրավիրվի այն պետությունների ներկայացուցիչները, որոնք հայտնի են կրոնական իրավունքների խախտումներով։  Ո՞ւմ են հայտնի` կհարցնեք դուք, և հարցը հռետորական կլինի։

Իհարկե, ԱՄՆ-ին։ Իսկ դա նշանակում է՝ կարելի է պնդել, որ հրավեր չեն ստանա, օրինակ` Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, հնարավոր է՝ Թուրքիան և մի քանի այլ պետություններ։ Այսինքն` նրանք, ում պետք է դատապարտել և անխնա քննադատել են։ Որպեսզի չառարկեն։

Բայց Վաշինգտոնում մոռանում են Թրամփի հրամանագրի մասին` Ամերիկայում մահմեդականների հայտնվելու արգելքի վերաբերյալ։ Ճիշտ է` Թրամփը միանգամից սկսել է բացատրել, որ այդ հրամանագիրը «կրոնի հարց չէ, դա ահաբեկչության և երկրի անվտանգության հարցն է»։ Բայց ասածը հետ չես բերի, իսկ այստեղ խառնվում է նաև Մերձավոր Արևելքում իսրայելական քաղաքականության անսահման աջակցությունը։ Ուզած-չուզած այդ ամենն արաբական աշխարհում ընկալվում է նաև կրոնական պրիզմայի միջով։

Այնպես որ, Վաշինգտոնի միջոցառմանը կրոնական ազատության հարցերի նկատմամբ չափազանց քաղաքականացված մոտեցումն ապահովված է։ Առավել ևս, որ խորհրդակցություն գումարելու մասին հայտարարությունից մեկ օր հետո Պոմպեոն և կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի դեսպան Սեմ Բրաուբեքը զեկույց են ներկայացրել աշխարհում հավատքի ազատության վիճակի մասին։

Арийские жрецы религиозной организации “Орден ариев” Гагик Айрапетян (справа) и Варуж Агаджанян - Sputnik Արմենիա
Հեթանոսական Զատիկ ժամանակակից Հայաստանում․ ովքե՞ր են այն տոնում և ինչո՞ւ

Զեկույցում, բնականաբար, գրված է, որ Ռուսաստանում, Չինաստանում և Իրանում խախտվում են կրոնական խմբերի ազատությունները, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում արգելել են «Եհովայի վկաներին»։ Ի դեպ, Հայաստանին  նույնպես չէր խանգարի քննարկել այդ աղանդն արգելելու մասին հարցը, բայց երևում է, որ նման բան չի լինի։

Իսկ քանի դեռ «Եհովայի վկաներն» իրենց ազատ են զգում Հայաստանում, մեր երկիրն, ընդհանուր առմամբ, դրական բնութագրեր է ստանում նմանօրինակ զեկույցներում, այնպես որ կարելի է հրավերի հույս ունենալ։ Ճիշտ է` այդ փաստաթղթում մի քիչ քննադատել են մեզ, ասել, որ Հայաստանում Առաքելական եկեղեցու պատկանելությունը հաճախ կապվում է ազգային ինքնության հետ։ Բայց եկեղեցու պատմությունը, կարծես թե, վերացրել են դպրոցներից, այնպես որ մենք ավելի ու ավելի շատ ենք համապատասխանում ազատ դավանանքի չափանիշներին։

Իրանում, ինչպես նաև Ռուսաստանում և Չինաստանում՝ իր Տիբեթի հետ, կրոնական ազատության դրությունը սարսափելի է՝ ըստ զեկույցի, իհարկե։ Իրանում բոլորին վախեցնում են, և՛ քրիստոնյաներին, և՛ մահմեդականներին, իհարկե, Իրանի մեր հայրենակիցների հետ շփվելիս նրանք ընդհանրապես չեն թողնում ահաբեկված կրոնական փոքրամասնության տպավորություն։ Իրանի հայկական եկեղեցիները պետությունը վերակառուցում է, հավանաբար, վախեցնելու նպատակով։

Ադրբեջանում, նույն զեկույցի նյութերի համաձայն` ուժեղանում է անկախ կրոնական գործունեության վրա ճնշումը, փակվում են սունիական մզկիթները, անցկացվում են ոստիկանական ակցիաներ կրոնական գրականության խանութների դեմ։ Հասկանալի պատճառներով մենք չգիտենք՝ դա այդպես է, թե ոչ, բայց Բաքվից լսվում են բողոքի պաշտոնական ձայներ։ ԶԼՄ-ները մեջբերում են կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլիին։ Նա համոզված է, որ «Ադրբեջանում հավատի ազատությունն ավելի բարձր մակարդակում է, քանի աշխարհի շատ զարգացած երկրներում»։

Տպավորություն է ստեղծվում, որ շատ երկրներ, նույն Ադրբեջանն` ասենք, ենթարկվում են քննադատության, որպեսզի փոխեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի, Իրանի կամ Չինաստանի նկատմամբ։ Դա այդպես է, թե ոչ, և ինչ կլինի Հայաստանում աղանդների հետ` կիմանանք Վաշինգտոնի խորհրդակցության արդյունքներով։ Ամենայն հավանականությամբ, մեզանից ինչ-որ մեկին կհրավիրեն ։

Լրահոս
0