00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բնակչության համար գազի օպտիմալ սակագինը 220 դոլար է. փորձագետ

© Sputnik / Асатур ЕсаянцГазовый счетчик
Газовый счетчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1000 խմ–ի դիմաց 300 դոլարին հասնող գինը Հայաստանի բնակիչների համար շատ բարձր է, և պայմաններ կան, որ այդ գինը զգալի իջնի։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. 1000 խմ/ի դիմաց 220 դոլարը Հայաստանի բնակչության համար օպտիմալ սակագին է, Sputnik Արմենիային ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, իսկ կապույտ վառելիքը բնակչությանն է հասնում 290 դոլարով։ Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ նոր կառավարությունը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը։

Դավթյանի խոսքով` Հայաստանն այսօր հետխորհրդային տարածքում առաջատար դիրք է զբաղեցնում գազիֆիկացման մակարդակով (հանրապետության տարածքի մոտ 98%-ը)։ Գազիֆիկացման աշխատանքների իրականացման ժամանակ բարձր սակագները կարող էին արդարացված լինել։

«Այսօր այդ աշխատանքներն ավարտվել են, սակայն սակագնային քաղաքականությունը չի վերանայվում։ Այն կարող էր վերանայվել 2016 թվականին, երբ «Գազպրոմը» որոշել էր սակագինը 165 դոլարից իջեցնել մինչև 150 դոլար», — ասաց Դավթյանը։

Սակայն տեղի օպերատորը` «Գազպրոմ Արմենիան», հայտարարեց, որ դա ներքին սակագների վրա չի ազդի, իսկ եկամուտը կուղղվի արդիականացման և ենթակառուցվածքների համար։

Որոշ տնտեսագետների հաշվարկներով` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին` գազի սակագինը կարող են իջեցնել մինչև 135 դոլար։

Газовая труба - Sputnik Արմենիա
Ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

«Սա Ռուսաստանի համար ձեռնտու այն նվազագույն գինն է, որը կարող է լինել Հայաստանի համար», — ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է սպառողի համար վերջնական գնին` հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիան» դուրս է եկել անկորուստ մակարդակ, կարող է ավելի սոցիալական ուղղվածության քաղաքականություն վարել գնագոյացման ոլորտում։

«220 դոլար սակագինը, մի շարք տնտեսագետների հաշվարկով, կարող է օպտիմալ լինել` որոշակի մարգինալություն ապահովելու, որոշ սոցիալական ծրագրեր իրականացնելու, աշխատավարձերի մակարդակը պահպանելու և այլնի համար», — ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` չնայած գոյություն ունեցող պայմանագրերին, կառավարության միջնորդությամբ այդ սակագները կարող են վերանայվել ՀԾԿՀ-ի միջոցով։

Լրահոս
0