00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայլերն ակտիվացել են. ի՞նչ են ձեռնարկում պետական կառույցները

Բաժանորդագրվել
Հայաստանում գայլերն անասելի ակտիվություն են դրսևորում. Գիշատիչները հարձակվում են ընտանի կենդանիների, գյուղի բնակիչների և նույնիսկ երեխաների վրա։ Նման հարձակումներից մեկի մասին Sputnik Արմենիային պատմել է մեր մշտական ընթերցողներից մեկը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Գայլերը, որպես կանոն, առավել ակտիվ են լինում գարնանը։ Դա պայմանավորված է երկու գործոնով. նախ` ձմռանը սննդի պակասի պատճառով գիշատիչների օրգանիզմը հյուծվում է, երկրորդ` ապրիլին ծնվում են գայլերի ձագերը, որոնց կերակրել է պետք։

Գայլերի ակտիվությունը նկատել է նաև Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը։

«Ստեփանավանի շրջանի Ուրասար գյուղում գայլերն արդեն մի քանի կով են հոշոտել: Դաշտ գնացած մարդիկ գայլերին տեսել են կովերի մոտ կանգնած: Սովետի ժամանակ գայլերին վերացնում էին, իսկ հիմա վտանգ կա, որ կհարձակվեն մարդկանց վրա: Խնդրում եմ` օգնեք այդ հարցով», — գրել է նա խմբագրությանը։

ԱԻՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրին, որ մայիսին գիշատիչների հարձակման դեպքեր են գրանցվել ինչպես Լոռու, այնպես էլ Շիրակի մարզում։

Юный пастух пасет стадо баранов. Архивное фото - Sputnik Արմենիա
Գեղարքունիքում գայլի բաժին են դարձել տասնյակ ոչխարներ, ևս 30–ը կորել են
Մասնավորապես մայիսի 25-ի գիշերը Լեռնանիստ գյուղում գայլերը մտել են գյուղական գոմերից մեկն ու հոշոտել ոչխարներին։ Մի քանիսին տեղում են հոշոտել, մյուսներին տարել են։

«Երբ ԱԻՆ-ը գայլերի հարձակման մասին ահազանգ է ստանում, փրկարարները որևէ բան կանխել չեն կարող, քանի որ հարձակումը որպես այդպիսին արդեն տեղի է ունեցել։ Այլ հարց է, օրինակ, օձերի դեպքում։ Սողունները, որպես կանոն, մնում են «հանցագործության վայրում», և երբ փրկարարները տեղ են հասնում, նրանք առաջին օգնություն են ցուցաբերում տուժածին, այնուհետև օձին տեղափոխում են բնական միջավայր։ Կենդանուն սպանել չի կարելի։ Այդ իսկ պատճառով գայլերի հետ կապված խնդրի երկարաժամկետ լուծում չկա», — պարզաբանեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ ներկա պահին գայլերի հարձակման մասին հարցը շատ սուր չէ, բայց խնդիրն արդիական է։

«Նախկինում որոշակի գումար էր հատկացվում այդ խնդրի լուծման համար, բայց այս տարի այդ հարցը դեռ չի քննարկվել, թեև խնդիրը կա և այն արդիական է։ Իհարկե, այնքան սուր չէ, որքան անցյալ տարիներին։ Պատահում էր, որ օրական 5-10 ահազանգ էինք ստանում։ Այս տարի միայն մի քանի զանգ է եղել։ Սակայն եթե խնդիրը սրվի, անհրաժեշտ կլինի հրատապ որևէ բան ձեռնարկել», — ասացին գերատեսչությունից։

Նախորդ տարիներին գյուղերի բնակիչները գայլին սպանելու համար դրամական պարգև էին ստանում։ Նրանք պետք է համապատասխան մարմիններին ներկայացնեին սպանված գիշատչի մորթին։

Այս դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը միաժամանակ երկու խնդրի է բախվում. մի կողմից` չի կարելի կրճատել գայլերի պոպուլյացիան, մյուս կողմից` պետք է կանխել մարդկանց և ընտանի կենդանիների վրա հարձակումները։ Ակնհայտ է, որ հարցն ավելի նուրբ մոտեցման կարիք ունի, բայց թե որն է այդ մոտեցումը, գերատեսչությունները դժվարանում են պատասխանել։

Լրահոս
0