ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Այդ մասին ուրբաթ Հարությունյանն ասաց լրագրողներին։
Ազատվելու պատճառների մասին հարցին ի պատասխան նա ասաց, որ իրեն տեսնում է մասնավոր հատվածում։
Պաշտոնյան հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի լուրերը, թե Արսեն Հարությունյանը 13 մլն դոլար է յուրացրել Սևանա լճից ջուր դուրս բաց թողնելու հաշվին:
«Ես ոչ միայն հերքում եմ, այլև իրենցից հերքում եմ պահանջում, հակառակ դեպքում՝ կհանդիպենք դատարանում և դեժավյու կլինի: Տեղեկություն է տարածվել, որ Սևանա լճից մարտ-ապրիլ ամիսներին ապօրինաբար ջուր է բաց թողնվել, ինչի արդյունքում ես յուրացրել եմ 13 մլն դոլար: Հորդորում եմ օրաթերթին ներողություն խնդրել և հերքում տպագրել»,-եզրափակեց Հարությունյանը:
Հակառակ դեպքում հարցը կլուծվի դատարանում։