ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հունիսի 1–ին ստորագրված հրամանագրով Սերժ Վարագ Սիսեռյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ներկայացրել է իր գրասենյակի ղեկավարին:
Վարագը Սիսեռյանը 29 տարեկան է, նա ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է, ունի մեկ որդի:
Կրթությունը ստացել է Բեյրութում և Երևանում, աշխատել է տարբեր ոլորտներում` հեղափոխությունից առաջ հանգրվանելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»` որպես հանրային կառավարման ոլորտի փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
«Իմ լիակատար վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում պարոն Սիսեռյանին` ժողովրդի հաղթական ընթացքի շարունակականությունն ապահովելու պատասխանատու գործում:
Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք` ասելով, որ մեր նպատակն է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի մարդկային, մտավոր, հոգևոր, ֆինանսական ներուժը: Եվ սա լինելու է շարունակական` պետական կառավարման բարձր պաշտոններից, մինչև մասնավոր ոլորտի աշխատողներ, արվեստից մինչև բիզնես ու ռազմական գործ»,–գրել է Տիգրան Ավինյանը: