ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայ նախարարները գործուղումների կմեկնեն էկոնոմ դասով։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հենց այդպես է օրերս Աստանա մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Բացի այդ, նա մենակ է մեկնել։ Այդպիսով, ուղևորության ծախսերը նվազագույն են եղել։
«Այսուհետև հենց այդպես կաշխատենք։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Ոչ ոք զբոսաշրջային նպատակներով չի մեկնի գործուղումների», — հայտարարեց նա։
Աղաջանյանն ավելացրեց` եթե փոխվարչապետն օգտվում է էկոնոմ դասից, ապա նախարարներն առավել ևս պետք է օգտվեն։