00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուխով. ինչպես ջավախահայերը դիմավորեցին Փաշինյանին

© Photo : Aliq MediaАрмянская делегация во главе с премьер-министром Николом Пашиняном в армянонаселенном регионе Самцхе-Джавахетия (31 мая 2018). Грузия
Армянская делегация во главе с премьер-министром Николом Пашиняном в армянонаселенном регионе Самцхе-Джавахетия (31 мая 2018). Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջավախքի քաղաքներ ու գյուղեր։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հայաբնակ Սամցխե-Ջավախքում դիմավորեցին աղ ու հացով։ Փաշինյանը, դիմելով շրջանի գյուղերի բնակիչներին, ամեն անգամ կրկնեց թավշյա հեղափոխության հայտնի արտահայտությունը` «դուխով»։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с общиной армян Грузии (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանում Փաշինյանին սպասում էին, կամ հայ–վրացական հարաբերությունների «փակ» շրջանի ավարտը

Նշենք, որ Փաշինյանի այս այցը շատ կարևոր է, քանի որ վերջին տարիներին Հայաստանի առաջնորդներից ոչ ոք Վրաստան կատարած պաշտոնական ուղևորությունների ընթացքում Ջավախքում չի եղել։ Վերջին անգամ 2011թ-ի հունիսին հայաբնակ շրջան է այցելել միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Այազմա, Ֆոկա, Գանձա գյուղերում ու մյուս բնակավայրերում, չնայած անձրևոտ եղանակին ու քամուն, մեծաթիվ մարդիկ հավաքվել ու սպասում էին գլխավոր հրապարակում։ Տատիկներն ու պապիկներն անպայման ուզում էին համբուրել վարչապետին, երեխաների ձեռքին Փաշինյանի նկարներով պաստառներ էին։

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ գյուղացիներին ասացին, որ անհանգստանում են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Փաշինյանն էլ նրանց շնորհակալություն հայտնեց այն աջակցության և օգնության համար, որոնք ցուցաբերվել են «թավշյա հեղափոխության» շրջանում։

«Մենք բոլորս միասին պետք է լուծենք հայաբնակ Ջավախքի բնակիչների խնդիրները։ Մենք պետք է մշակենք զարգացման ռազմավարություն։ Մեր այցը Վրաստան լավ հիմք է հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու համար», — հավաքվածներին ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հասցրել է ընկերանալ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։

Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին ողջունեց հայերենով - Sputnik Արմենիա
«Բարև ձեզ։ Դո՞ւ ոնց ես». Վրաստանի նախագահը Փաշինյանի հետ հայերեն է խոսել. տեսանյութ

Փաշինյանը ներողություն խնդրեց, որ երկար չի մնում նրանց հետ, քանի որ ժամանակացույցը շատ հագեցած է։

Վարչապետն այցելեց նաև Նինոծմինդա քաղաք, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում նախատեսվում է այցելել Ախալքալաք և տեղի «Սուրբ Խաչ» եկեղեցի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Լրահոս
0