Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը նոր էջ է բացել հայ-վրացական հարաբերություններում։ Այդ մասին վարչապետն այսօր ասել է Ջավախքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք նոր հարաբերություններ ենք ձևավորում մեր երկրների միջև», — ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ երկու պետությունների իշխանությունների գործողություններում չկան դավադրության կամ սադրանքի տարրեր։
Սամցխե-Ջավախք կատարած այցելությունը հայ վարչապետի վրաստանյան այցի վերջին կետն էր։
Առավոտյան հայկական կառավարական պատվիրակությունը հանդիպել է գործարար օղակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն։
Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։