00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպանության նախարարը մեկնաբանեց իր և «Լիդիան Արմենիայի» կապի մասին լուրերը

© Sputnik / Aram NersesyanМинистр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ բնապահպանության նախարարը լրագրողներին ասաց, թե ում ներկայացուցիչն է ինքը և ինչ վերաբերմունք ունի «Լիդիան Արմենի» ընկերության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը հերքում է բնապահպանների մեղադրանքները, թե ինքը «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչն է կառավարությունում։ Այս մասին նախարարը հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ի՞նչ է նշանակում «Լիդիանի» ներկայացուցիչ, ես կառավարության ներկայացուցիչն եմ, աշխատում եմ ՀՀ կառավարությունում։ Չեմ պատկերացնում մարդու, որը աշխատելով կառավարությունում` պետք է լինի ինչ-որ մեկի ներկայացուցիչը, ներկայացնի ինչ-որ մեկի շահերը։ Ես անում եմ իմ գործը։ Կրկին շեշտում եմ՝ եթե որևէ կաշկանդվածություն ունենայի ինչ-որ խմբից, կազմից, մարդկանցից, չէի ստանձնի այս աշխատանքը»,- ասաց նախարարը` հավելելով, որ որևէ մեկից ինչ-որ հարցում կաշկանդվածություն չի ունեցել և չունի։

Гагик Царукян проголосовал на выборах НС РА - Sputnik Արմենիա
Հայաստանի հանքերում ստուգումներ կանցկացվեն. Ծառուկյանի ընկերությունը բացառություն չէ

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ իր դիրքորոշմանը, Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որևէ առանձնահատուկ վերաբերմունք չկա և չի կարող լինել։

«2011թ-ից սկսած` իմ վերաբերմունքը չեմ փոխել։ Միշտ ասել եմ նույն բանը. որպես մասնագետ և բնապահպան` կարծում եմ, որ հանքարդյունաբերության այս ծավալների զարգացումը Հայաստանում ճիշտ չէ, որովհետև Հայաստանը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկն է, ու սրանք ուղղակի խոսքեր չեն։ Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունն ավելի շատ պետք է լինի գիտական, ՏՏ ոլորտի զարգացման, սակայն կան գործընթացներ, որոնք սկսվել են նախկինում և այնտեղ կան իրավունքի հետ կապված հարցեր»,-ասաց բնապահպանության նախարարը։

Գրիգորյանը հիշեցրեց, որ «Ամուլսարի» հանքի շահագործման փորձաքննությունը դրական եզրակացություն է ստացել դեռ 2009 թվականից սկսած, մինչդեռ, նրա խոսքով, դրական եզրակացություն չի կարող լինել, եթե համայնքը դրական եզրակացություն չի տվել։

«Իրենք կարող են տալ, հետո փոշմանել։ Ես փորձում եմ տարանջատել իրավական գործընթացները բովանդակայինից։ Բովանդակայինը իմ անձնական կարծիքն է, թե ինչ ուղի եմ տեսնում Հայաստանի զարգացման համար։ Իրավական գործընթացների հետ կապված ես հանքարդյունաբերության ոլորտում տեսնում եմ ռիսկեր»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` հենց այդ ռիսկերի հետ են կապված նաև կառավարության նախաձեռնած ստուգումները Հայաստանի 28 հանքերում։

Նշենք, որ «Լիդիան Արմենիան» իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։
Լրահոս
0