00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի հայտարարած պայքարը. հնարավորություններ ու ռիսկեր

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ վերադարձնելու գործողություները կվերականգնեն ներդրողների վստահությունը կառավարության հանդեպ, բայց խոշոր բիզնեսի նկատմամբ տոտալ ճնշումները հղի են նաև բացասական հետևանքներով։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի կառավարության` ստվերային շրջանառության դեմ պայքարն իր մեջ ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր է պարունակում, կարծում են փորձագետները։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն առաջին հերթին ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունի։ Պետական ինստիտուտները պետք է այնքան կայացած լինեն, որ հնարավորություն ունենան գործելու անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին։

Самвел Алексанян - Sputnik Արմենիա
«Ալեքս Հոլդինգը» միլիոնների չարաշահում է կատարել` համագործակցելով ՊԵԿ ղեկավարության հետ

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթիի» դեպքում, օրինակ, ակնհայտ է, որ հարկային մարմինները երկար տարիներ օժանդակել են գործող մոխրագույն սխեմաները։ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունն իմացել է, թե ինչպես է աշխատում Սամվել Ալեքսանյանը։

Տրամաբանությունը հուշում է, որ գործարարի հետ մեկտեղ պատասխանատվություն պետք է կրեն նաև Կոմիտեի նախկին ղեկավարները։ Անարդար ու անընդունելի կլինի, եթե մեկին պատժեն, մյուսներին ոչ։ Անտրամաբանական է նաև այն, որ մի շարք պաշտոնյաներ, որոնք առնչություն են ունեցել այդ կոռուպցիոն սխեմաների կառուցմանը, շարունակում են պաշտոնավարել նաև նոր իշխանության օրոք։

Տնտեսագետը համոզված է, որ այն տնտեսվարողները, որոնք երկար տարիներ խուսափել են հարկերի վճարումից, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ տնտեսվարողներին ի սկզբանե պետք էր մի քանի ամիս ժամանակ տալ «ինքնամաքրվելու» համար, որպեսզի կամավոր մարեին հարկային բոլոր պարտքերը», — կարծում է տնտեսագետը։

Նրա խոսքով` չվճարված հարկերը միանգամից «կորզելը» հղի է լուրջ ռիսկերով ընկերության հետագա գործունեության համար, քանի որ խոսքը բավական մեծ չափի գումարների մասին է։ Վերջին հաշվով, կառավարության նպատակը ոչ թե այդ ընկերությունների սնանկացումը պետք է լինի, այլ դրանց վերադարձը հարկային դաշտ։

Պետք է հաշվի առնել, որ տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում նաև Ալեքսանյանի ընկերությունը, այն կանոններով էին խաղում, որոնք սահմանել էին իշխանությունը, հարկային ծառայությունն ու այլ պետական մարմիններ։ Հնարավոր չէ պայքարել հետևանքների հետ` չվերացնելով պատճառները։ Հակառակ դեպքում ուժայինների գործողություններն անհասկանալի ուղերձ են պարունակում, իսկ խաղի կանոնները բիզնեսի համար պետք է հասկանալի և կանխատեսելի լինեն։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով` հարկեր չվճարած խոշոր բիզնեսի առանձին ներկայացուցիչների նկատմամբ կառավարության գործողությունները հիմք են դնում երկրում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։

Министр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն բացահայտումները հասան բնապահպանության ոլորտ. միլիարդների չարաշահումներ են եղել

Երկար տարիներ բիզնես-միությունների առանձին ներկայացուցիչներն օգտվել են կառավարության «արտոնություններից»` սեփական կանոնները թելադրելով, շուկայում գներն իջեցնելով և այդպիսով վերացնելով իրենց մրցակիցներին։

«Պետք է հասկանալ նաև, որ այդ ստուգումները կհանգեցնեն պետբյուջեի համալրման, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել տարբեր սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մակարյանը։

Մրցակցության վերականգնումը կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Երբ տնտեսական բարիքներն ու արտոնությունները հասանելի են միայն մի քանի «ընտրյալի», այդ դեպքում ոչ մի արտաքին ներդրող շահագրգռված չի լինի ներդրում անել երկրի տնտեսության։

Միևնույն ժամանակ իրավապահ կառույցները չեն կարող միաժամանակ զանգվածային ստուգումներ իրականացնել բոլոր տնտեսվարողների մոտ։ Բացի այն, որ դա մեծ ռեսուրսներ է պահանջում, բիզնեսի նկատմամբ տոտալ ճնշումը նաև հղի է տնտեսության և ընդհանուր առմամբ ապրանքների շուկայի համար բացասական հետևանքներով։ Կառավարությունն իր գործողություններում պետք է առավելագույնս զգույշ լինի, որպեսզի չվնասի, կարծում է Մակարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը` Alex Holding-ը (փաստացի սեփականատերը ՀՀԿ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է) առնչություն ունի հարկերի չվճարման խոշոր սխեմաների հետ։

Депутат НС Самвел Алексанян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությունները կիսել է Նիկոլ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

Alex Holding ընկերությանն է պատկանում, մասնավորապես, «Երևան Սիթի» Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցը։ ԱԱՀ վճարող կազմակերպություն լինելով` դեռ 2016 թվականի վերջին այս ընկերությունը գյուղատնտեսական արտադրանքի մանրածախ գների պահպանելու պատրվակով համաձայնության է եկել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության հետ։

Ընկերությունը գյուղացուց գնած գյուղմթերքը վաճառել է տարբեր ԱՁ-ների միջոցով։ Այդ ընկերությունների շրջանառությունը չպետք է գերազանցեր 115 մլն դրամը (240 հազար դոլար, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ վճարել:

Հոլդինգի աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ նույն նոտարի մոտ գրանցվել է 461 ԱՁ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Նախնական հաշվարկով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ պատրաստվում է քրեական գործի շրջանակներում ստուգումներ իրականացվել նաև 11 ընկերությունում, ուստի առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափն ու կամավոր վճարել։

Լրահոս
0