ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Նիգերիայի հարձակվող, Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող 31-ամյա Էմանուել Էմենիկեն ամուսնացել է «Միսս Նիգերիա 2014» մրցույթի հաղթող 23-ամյա Իխեոմա Ննադիի հետ։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել մայիսի 26-ին Լագոսում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Հատկանշական է, որ Ննադիի հետ ամուսնությունից առաջ Էմենիկեն հանդիպում էր «Միսս Նիգերիա» մրցույթի մեկ այլ հաղթող Էզին Ակուդոյի հետ։ Երկրի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին նա արժանացել էր 2013 թվականին։
ԶԼՄ-ների տվյալներով` Էմենիկեն Ննադիի հետ ամուսնացել էր դեռ 2016 թվականին։ 2017 թվականին աստղային զույգը երեխա էր ունեցել։
Էմենիկեն «Սպարտակի» կազմում խաղացել է 2011-2013 թվականներին։ Հունաստանի առաջնության անցյալ խաղաշրջանի առաջին կեսին նա մասնակցել է «Օլիմպիակոսի» 5 խաղերին և ոչ մի գնդակ դարպաս չի ուղարկել։ Խաղաշրջանի երկրորդ կեսին վարձակալության իրավունքով նա տեղափոխվել է «Լաս Պալմաս», բայց ծնկի վնասվածքի պատճառով ոչ մի խաղի չի մասնակցել իսպանական ակումբի կազմում։