00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր ու ինչու են հեղափոխության օրերին գումար հանել բանկերից. ԿԲ–ի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsАктивисты заблокировали вход супермаркета SAS (2 мая 2018). Проспект Маштоца, Еревaн
Активисты заблокировали вход супермаркета SAS (2 мая 2018). Проспект Маштоца, Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցիները վստահում են բանկային համակարգին, բայց հեղափոխության օրերին գերադասեցին իրենց գումարները հանել բանկերից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ապրիլ-ամիս ամիսներին, քաղաքական իրադարձություններով պայմանավորված, հայաստանյան բանկերից որոշակի արտահոսք արձանագրվել է, բայց ոչ մեծ ծավալով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` բանկերից իրենց ավանդները հանել են հիմնականում ոչ խոշոր ավանդատուները` ՀՀ շարքային քաղաքացիները։

«Հիմնականում դրանք այն ավանդատուներն են, որ չեն կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել կամ որոշակի զարգացումների արդյունքում ընկնում են խուճապի մեջ»,- ասաց նա։

Բանկերից արտահոսած ավանդների չափ կամ ընդհանուր գումար ԿԲ ներկայացուցիչը չհրապարակեց` նշելով, որ ԿԲ-ն տիրապետում է միայն բանկերում պահված ավանդների ընդհանուր ծավալի ու ավանդատուների թվի մասին տեղեկատվության։

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван - Sputnik Արմենիա
«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

«Խոշոր գումարների արտահոսք մենք չենք ֆիքսել։ Բանկային համակարգի միջոցով տեղաշարժ մենք չենք նկատել։ Բայց այն ինչ եղել էր, արդեն վերականգնվել է»,- հայտարարեց Գրիգորյանը` դա պայմանավորելով Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ խոշոր ավանդատուների ունեցած վստահությամբ։

Իսկ ոչ խոշոր ավանդների արտահոսքեր արձանագրվել են հայաստանյան բոլոր բանկերից հավասարապես։ Գրիգորյանի մեկնաբանմամբ` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիզիկական անձանց ավանդները, հատկապես` փոքր ավանդները, բանկային համակարգում համաչափ բաշխվածություն ունեն։

«Արտահոսք, որպես այդպիսին, չի եղել, եղել են խզումներ, որոնք մենք տեսել ենք, քանի որ ամեն օր բանկերից պահանջում էինք ֆինանսական հաշվետվությունները` մոնիթորինգ անելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Թե հեղափոխության օրերին որքան գումար է դուրս եկել բանկերից ու որքան վերադարձել, ԿԲ-ի ներկայացուցիչը խոստացավ հրապարակել ավելի ուշ։ Ինչ թե ինչու խոշոր ավանդների արտահոսք չի նկատվել, և արդյոք դա նշանակում է, որ հայ մեծահարուստներն իրենց միջոցները Հայաստանյան բանկերում չեն պահում, Անդրանիկ Գրիգորյանը չմեկնաբանեց, բայց վստահեցրեց, որ Հայաստանում խոշոր ավանդներ կան, բայց դրանք այդ օրերին դուրս չեն եկել բանկերից։

Ինչ վերաբերում է երկրից ֆինանսական արտահոսքին, ԿԲ պաշտոնյան հայտարարեց, որ համենայնդեպս բանկային համակարգի միջոցով դրամական խոշոր փոխանցումներ ԿԲ-ն չի արձանագրել։

Իսկ միակ դժվարությունը, որին հեղափոխության օրերին բախվել է բանկային համակարգը, եղել է բանկոմատների լիցքավորման գործընթացի կազմակերպումը։ Գրիգորյանի խոսքով, դրա համար ինկասացիոն ծառայությունը ստիպված է եղել աշխատել գիշերը, քանի որ ցերեկվա ժամերին փողոցները փակ էին։

Լրահոս
0