ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր` մայիսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Ժան-Իվ Լը Դրիանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջել թանգարանի սրահներում, ծանոթացել ցուցադրությանն ու հայոց պատմության ողբերգական էջերին։
Այցելության ավարտին ֆրանսիացի պաշտոնյան գրառում է արել թանգարանի հուշամատյանում։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստան ժամանել երկօրյա այցով`մայիսի 27-28-ը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։