ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Արագածոտնում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում աշխատող վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 25-ին։ Ժամը 19։10-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Առաքելյանն իր վարած Lexus RX 330 մակնիշի համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին։
Վարորդ Վ. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ 53-ամյա Արթուր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը աշխատում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Վ. Առաքելյանը՝ որպես վիրաբույժ, Ա. Գաբրիելյանը՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ։