ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում:
Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը վաղը` մայիսի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էլթոն Ջոնն այս ընկերությունը ֆինանսավորողներից մեկն է։
Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը 2017 թվականի մարտին իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ ժամանակ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: