ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովում հուշանվեր է ստացել` կապույտ աքաղաղ։ Նվերի հեղինակը Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման ղեկավար Պիեր Գատազն է։
Մինչ Պուտինը ուսումնասիրել է նվերը, հաղորդավար Ալեքսանդր Շոխինը Գատազին առաջարկել է հաջորդ անգամ աքաղաղին եռագույն ներկել։
«Մեր դրոշի գույները նույնն են, հերթականությունն է մի փոքր տարբեր, բայց գույնները նույնն են», — ասել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է կեսկատակ բանավեճին` առաջարկելով նվերի իր տարբերակը։
«Այդ դեպքում աքլորին կարելի է նաև երկգլուխ արծիվ ավելացնել», — ասել է նա։
Հիշեցնենք, որ կապույտ աքաղաղը Ֆրանսիայի ոչ պաշտոնական խորհրդանիշն է։