«Հեղափոխական» նկարիչ և լուսանկարիչ Ռուբեն Մալյանը որոշել է Հայաստանում իրականացված «թավշյա հեղափոխության» իր պատկերացումները ներկայացնել պաստառներով։
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին նա շատ զգայուն է արձագանքել. Մալայանն առաջին պաստառը նկարել է այն ժամանակ, երբ ցուցարարները սկսել են փակել մայրաքաղաքի փողոցները։
«Պաստառի արվեստը, հատկապես երբ ճգնաժամ է առաջանում, շատ կարևոր է, երբ դու փորձում ես հակիրճ ներկայացնել իրադարձությունների հուզական կողմը», — ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր Ռուբենը։
Նա պաստառներ է նկարել նաև «Էլեկտրիկ Երևանի» (2016 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր) ժամանակ, ընդ որում ցուցարարներն այն ժամանակ հենց այդ պաստառների վրա էին քնում. ավելի հարմար էր, քան թերթերի վրա։
Ի դեպ, 2001 թվականին Ռուբենը Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ նախագիծ էր ստեղծել, իսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ նրա աշխատանքներից մեկը Best Digital Entry for LA City Council Armenian Genocide Centennial Art Competition-ում առաջին տեղն էր զբաղեցրել։