ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Կառավարությունը չպետք է սահմանի` ով ինչով զբաղվի մշակութային ոլորտում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը պետք է մշտական փոխներգործություն ապահովի, որպեսզի քաղաքացիները հաղորդակից լինեն մշակույթին», — ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ մարդը չի կարող առանց լվացվելու ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մշակույթի։
«Հայաստանի քաղաքացիները չպետք է ապրեն առանց մշակույթի հետ շփվելու, հատկապես որ բեմում, թանգարաններում, գրականությունում և այլ ոլորտներում մեծ քանակությամբ արժեքավոր ստեղծագործություններ կան», — ասաց Փաշինյանը։
Հայաստանում տեղի ունեցածը Փաշինյանն անվանեց նաև մշակութային հեղափոխություն։
Նրա խոսքով` արվեստի գործիչները կարողացան գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձավ սիրո և համերաշխության հեղափոխություն։
Մշակույթը, նրա խոսքով, պետք է գտնի կորցրած հանդիսատեսին։