ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները «Վերջին զանգը» նշում են կառավարական առանձնատանը։ Այս մասին հայտնում է Փաշինյանի օգնական Հայկ Սարգսյանը։
«Վերջին զանգ կառավարական ամառանոցում։ Սպասում ենք վարչապետին»,- գրել է նա։
Սարգսյանը նաև տեսանյութ է հրապարակել։