ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ ինքը հայ չէ, այլ մարդ–international։
Այդ մասին արտիստը պատմել է GAZLIVE հաղորդման ընթացքում ռեփեր Բաստային տված հարցազրույցում։
«Մի՞թե երաժշտության մեջ կարևոր է, թե ով ես դու ազգությամբ։ Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ, դա ակնհայտ փաստ է», – ասել է Կիրկորովը։
Միգուցե բանն այն է, որ հայերն ուղղակի չեն ուզում իրեն հայ համարել, հետաքրքրվել է Բաստան։
«Բոլորն ուզում են, որ ես իրենց ազգությանը պատկանեմ։ Վերջին ազգությունը, որն ինձ վերագրում են, մոլդովացին է, և ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բոլորը գիտեն, որ կապ ունեմ «Եվրատեսիլի» հետ։ Ես երգ եմ գրել մոլդովական DoReDoS խմբի արտիստների համար», – ասել է երգիչը։
Ռուսական էստրադայի արքան հավելել է, որ հիմա նա մոլդովացի է, մի ժամանակ եղել է բելառուս, ուկրաինացի` հանդես գալով ռուսական դրոշի տակ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։
Կիրկորովը հավելել է, որ նա international է, և ազգությունը նրա համար ոչ մի կապ չունի։
Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը (Պետրոս Գրիգորյան) ծնվել է Բուլղարիայում։ Նա բուլղարացի, խորհրդային և ռուս երգիչ է` հայկական արմատներով։ Երգչի մայրը` Վիկտորյա Կիրկորովան է։ Ռուսական ԶԼՄ–ները հաճախ գրում են, որ երգչի մայրն ազգությամբ հրեա է։ Վիկտորյան մահացել է 1994թ–ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։
Ի դեպ, Ֆիլիպն իր դստերն անվանել է Ալլա–Վիկտորյա (ի պատիվ Ալլա Պուգաչովայի և իր մոր։