00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արտակ Դավթյանին և խոսել բանակի խնդիրների մասին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил нового главу Генштаба ВС во время встречи с высшим офицерским составом (25 мая 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил нового главу Генштаба ВС во время встречи с высшим офицерским составом (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը նշել է, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը, բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Артак Давтян - Sputnik Արմենիա
Նոր նշանակում զինված ուժերում

Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի: «Կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր:

ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԶՈւ-ի 2018-2024 թթ. զարգացման ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է իրագործվի հետևողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը և համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը»:

Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին է հանձնել ԶՈՒ-երի ռազմադրոշը:

Լրահոս
0