00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է Սարգսյանը քննարկելու Թբիլիսիում. արտասահմանյան առաջին այցը, այն էլ` Վրաստան

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян принял председателя Палаты представителей Республики Кипр Деметриса Силуриса (21 мая 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян принял председателя Палаты представителей Республики Кипр Деметриса Силуриса (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը հիմք կնախապատրաստի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում փոփոխություններ են կլինեն, ինչի վկայությունն է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսի։ Պատահական չէ, որ Սարգսյանը Վրաստանն է ընտրել։

Армяно-грузинские отношения - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Փաշինյանն առանձին կմեկնեն Թբիլիսի. ինչո՞ւ է ուրախ Վրաստանը

Մինչ Բաքուն պատրաստվում է իր Առաջին Հանրապետության հռչակումը տոնելուն, իսկ Անկարան զբաղված է արտաքին քաղաքական հարցերով, Հայաստանի իշխանությունները շտապում են Վրաստան մեկնել գործընկերներին շնորհավորելու համար։

Հայաստանի նախագահն ու նրա կինը` Նունե Սարգսյանը, արդեն Վրաստանում են։ Նրանք Թբիլիսի են մեկնել` Վրաստանի Անկախության օրվա ու Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու։

Երևանը հետաքրքրություն է դրսևորել Թբիլիսիի նկատմամբ

Ինչպես պնդում էին հայ և վրացի փորձագետները, Երևանում իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերությունների հռետորաբանությունը չի փոխվել։

Պետությունները միմյանց կարիքն ունեն տնտեսական` էներգետիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցում, նաև տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար։

Թբիլիսիում բազմաթիվ անգամ են խոսել երկկողմ հարաբերությունների օրինակելի լինելու մասին։ Վերջին անգամ այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր այն ժամանակվա գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Այդ հայտարարությունից կես տարի է անցել, բայց ամենամոտ հարևանի նկատմամբ հռետորաբանությունը նույնն է մնացել։ Արմեն Սարգսյանի այցը կարևոր է նաև վրացական կողմի ակնկալիքների հաստատման տեսակետից։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասել է` ինչ սպասումներ ունի Վրաստանի վարչապետից

Հայաստանի պատվիրակությունը Հարավային Կովկասի երկրների շարքում միակն է, որ Թբիլիսի է այցելում երկրի համար կարևորագույն միջոցառումների` Առաջին հանրապետության հարյուրամյակի ու Անկախության օրվա կապակցությամբ։

Օդանավից հանդիպման

Երկօրյա այցի շրջանակում Սարգսյանը պետք է հանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։

Խոսակցության գլխավոր թեման լինելու է Երևանում ներքաղաքական իրավիճակն ու նոր շփումների հաստատումը արդեն ոչ թե հեռախոսով, այլ դեմառդեմ։ Այսպիսով նախագահը հիմք է նախապատրաստելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 30-31-ին նախատեսված պաշտոնական այցի համար։

Երևանն ու Թբիլիսին կնախանշեն համագործակցության խորացման հիմնական ուղղությունները, առևտրաշրջանառության մեծացման, զբոսաշրջության, էներգետիկայի, տարանցման հարցերը։ Հայկական կողմը Վրաստանին կառաջարկի օգտվել հարևան Իրանի հետ կապերից` ազատ տնտեսական գոտուց դեպի Թեհրան ապրանք մատակարարելու համար։

Զրույցի արդիական թեմաներից կլինի նաև Վերին Լարսում հնարավոր այլընտրանքային տրանսպորտային միջանցքների գործարկումը, ինչը Երևանի համար կենսական նշանակություն ունի։

Իսկ համա՞յնքը

Սարգսյան ամուսինները ոչ միայն վաղվա տոնական միջոցառումներին կմասնակցեն, այլև կհանդիպեն Թբիլիսիի հայ համայնքի հետ։

ՀՀ նախագահը պարել է բնապահպան ցուցարարների հետ - Sputnik Արմենիա
Ինչպես է Սարգսյանը քոչարի պարում ցուցարարների հետ. տեսանյութ

Ըստ ավանդույթի` մեկնելուց առաջ Սարգսյանները կայցելեն «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցի։

Ավելի վաղ Թբիլիսիի հայ համայնքը միացել էր #Արիպարիքոչարի համահայկական ֆլեշմոբին` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին։

Ֆլեշմոբի մեկնարկի ու ՀՀ նախագահի այցի օրը համընկնում են։ Համայնքում հույս ունեն, որ Արմեն Սարգսյանը նույնպես կաջակցի նախաձեռնությանն ու իրենց հետ քոչարի կպարի։

Վերջին տվյալների համաձայն` Թբիլիսիում 55 հազար հայ կա։

Հայկական ժառանգությունը պահպանելու և չձուլվելու հարցում վիրահայերին օգնում են «Հայարտուն» կրթական կենտրոնը, հայկական դպրոցը, տարբեր հասարակական կազմակերպություններն ու եկեղեցիները։

Լրահոս
0