ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԿԸՀ-ն այսօր ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի հարցը»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել՝ խորհրդարանում փոխարինելով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին: Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, մեխանիկորեն կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից: