00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ

CC BY-SA 3.0 / nurettingülay / HATAY SAMANDAĞ- VAKIFLI EYLÜL 2011Армянская церковь в селе Вакифли, Турция
Армянская церковь в селе Вакифли, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան պարբերականը պատմել է Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կվերանա։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Թուրքիայի միակ հայկական գյուղը` Վակիֆլին, հետաքրքրել է The Daily Beast ամերիկյան լրատվական և վերլուծական կայքին։

Պարբերականի թղթակից Քրիսթեն Մակտիգը, որին հաջողվել է լինել այնտեղ, իր պատմությունը սկսում է 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան հերոսական պաշտպանությունից։

«Վեց գյուղերի բնակիչների հաջող դիմադրությունից ավելի քան 100 տարի անց Վակիֆլին Թուրքիայում պահպանված վերջին հայկական գյուղն է։ Գյուղը, որի բնակչությունը կրճատվում է, զբոսաշրջիկներին գրավում է շրջակա լեռների և Միջերկրական ծովի վրա բացվող հիանալի տեսարաններով, բարդ պատմությամբ և անհետացումից առաջ իր մշակույթին հաղորդակցվելու հնարավորությամբ», — գրում է նա։

Գեղատեսիլ գյուղը Մուսա լեռան լանջին է` Թուրքիայի Հաթայ հարավային նահանգում, Սիրիայի սահմանից ոչ հեռու։ Հեղինակը նկարագրում է վառ վարդագույն և ալ վարդերը, որոնք զարդարում են հին քարե տների այգիները։

«Եթե նայեք արևմուտք, ապա կտեսնեք, թե ինչպես են փարթամ կանաչ բլուրները ձգվում դեպի ծով», — նկատում է նա։

CC BY-SA 3.0 / nurettingülay / HATAY SAMANDAĞ- VAKIFLI EYLÜL 2011Վակիֆլի
Единственная сохранившаяся армянская деревня в Турции - Вакифли - Sputnik Արմենիա
Վակիֆլի

Այս գյուղում առավելապես միջին և ավագ տարիքի 135 բնակիչ կա։ 1915թ-ին օսմանյան բանակին դիմադրություն ցույց տված հայերի հետնորդներն են։ 15 թվականին 53 օր շարունակ հերոսաբար պաշտպանվել են, մինչև հասել են ֆրանսիական նավերը։

«Այդ փոքրիկ և խաղաղ գյուղի յուրաքանչյուր անկյունը լի է անցյալով», — նշում է նա։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հաթայը վեց հայկական գյուղերի հետ միասին դուրս է եկել ֆրանսիական Սիրիայի կազմից։ Այդ ժամանակ հայերը վերադարձել են այն գյուղեր, որտեղ ապրել են։ Բայց 1939թ-ին հանրաքվեի արդյունքում Հաթայը հանձնվել է Թուրքիային, որի պատճառով Հաթայի հինգ հազար բնակիչները լքել են իրենց հայրենի հողերը և տեղափոխվել Լիբանան` այնտեղ հիմնելով Անջար քաղաքը։

Հեղինակը հիշեցնում է, որ հայերի սխրանքին է նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։

CC BY 2.5 / Raffi Kojian / Armenian church of Vakifli, TurkeyՎակիֆլի
Армянская церковь в селе Вакифли, Турция - Sputnik Արմենիա
Վակիֆլի

«Այդ գիրքը Հոլոքոսթի ժամանակ ոգեշնչման աղբյուր է դարձել եվրոպացի հրեաների համար», — նշում է նա։

Վակիֆլի կատարած ուղևորության ժամանակ Քրիսթեն Մակտիգը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների փրկության պատմությունը։ Հոդվածագիրը նշում է, որ այստեղ չեն սիրում խոսել կոտորածի մասին. չափազանց ցավոտ են հիշողությունները։

Հեղինակի խոսքով` հրապարակից ոչ հեռու գտնվում է 1910թ-ի եկեղեցին, որը վերականգնվել է և օծվել 1997թ-ին։

«Այստեղ մշտական վանահայր չկա։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ հայր Ավեդիսը գալիս է այստեղ Իսկանդերունից (Ալեքսանդրետտա)` մեծ քաղաք Հաթայի նահանգում։ Իսկ վանքի հետևում գերեզմանատունն է, տապանաքարերի վրա գրված են վերջին երկու հարյուրամյակներին գյուղում ապրած մարդկանց անունները, որոնք գյուղի բուռն պատմության ականատեսներն են եղել», — գրում է Մակտիգը։

Նրա խոսքով` պատմաբանները վաղուց են եկել այն կարծիքին, որ զանգվածային արտաքսումն ու հայերի կոտորածը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, սակայն Թուրքիան մինչ օրս հերքում է այդ փաստը։

«Երկրում, որտեղ 1915 թվականի դեպքերի նկարագրության համար «ցեղասպանություն» բառն օգտագործելը հետապնդումների է հանգեցնում, ավանդույթների պահպանությունը միշտ չէ, որ հեշտ է տրվել Թուրքիայում բնակվող հայ փոքրամասնություններին», — նշում է ամերիկացի լրագրողը։

Армянская церковь св. Геворга в турецком городе Мардин - Sputnik Արմենիա
Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Մակտիգը նաև ավելացնում է, որ 1939 թվականին բնակիչներին ստիպել են փոխել իրենց հայկական ազգանունները։ Բացի այդ, փակվել է միակ հայկական դպրոցը, և նրանք ստիպված են եղել իրենց երեխաներին սովորելու ուղարկել Ստամբուլ։ Նրա խոսքով` Վակիֆլիի համար ամենամեծ վտանգը միգրացիան է։ Սոցիալ-տնտեսական ծանր դրությունը ստիպում է բնակիչներին մեծ քաղաքներ տեղափոխվել։ Իսկ տղամարդկանց թիվը զգալիորեն գերազանցում է կանանց թիվը, քանի որ վերջիններս հաճախ ամուսնանում են ուրիշ գյուղերի երիտասարդների հետ։

«Զբոսաշրջիկների մեծ մասին գրավում են փառատոները, որոնք անցկացվում են գարնանն ու ամռանը, այդ թվում` օգոստոսին խաղողօրհնեքի տոնը», — գրում է հոդվածի հեղինակը։

Նա մեջբերում է ստամբուլցի զբոսաշրջիկ ինժեներ Թայֆուն Թուրքմենի խոսքերը, որը նստած է Վակիֆլիի կենտրոնում գտնվող սրճարանում մոր և քրոջ հետ. «Այստեղ շատ տարբեր համեր և հարուստ մշակույթ կա։ Կցանկանային ծանոթանալ նաև քրդերի մշակույթին, բայց շատ տեղերում անվտանգ չէ։ Իսկ այստեղ մենք անվտանգության մեջ ենք»։ Նա արդեն երկրորդ տարին է այցելում այստեղ։

Քրիսթեն Մակտիգը նշում է, որ Վակիֆլիի բնակիչները պայքարում են իրենց գյուղը, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։ Շուտով նախատեսվում է այստեղ թանգարան բացել։
Վերջում հոդվածի հեղինակը մեջբերում է գյուղի բնակիչներից մեկի` Սեմ Կապարի խոսքերը. «Շատ եմ տխրում, երբ մտածում եմ, որ մեր գյուղը կվերանա, բայց մենք լավատես ենք։ Մենք գիտենք անցյալը, հիշում ենք այն, բայց ապրում ենք այս օրով և պաշտպանում մեր ապագան»։

Լրահոս
0