ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանում նկարահանված «Գագարին հյուրանոց» իտալական կատակերգության պրեմիերան կկայանա մայիսի 24-ին Իտալիայում։
Սա իտալացի ռեժիսոր Սիմոնե Սպադայի առաջին ֆիլմն է։ Նա նաև ֆիլմի սցենարի հեղինակն է։ Ֆիլմում խոսվում է մարդու էության մասին`թույլ, բայց երազանքով ու հույսով լի։
Պրոդյուսերն անհույս ֆիլմ-մեյքերների թիմ է հավաքում ու նրանց ուղարկում է Հայաստան` իրենց կյանքի առաջին համատեղ ֆիլմը նկարահանելու։ Որոշ պատճառներով այդ իրադարձությունը յուրաքանչյուրի կյանքում որոշիչ դեր է ունենում։
Ֆիլմում նկարահանվել են Կլաուդիո Ամենդոլան, Լուկա Արջենտերոն, Ջուզեպե Բատիստոնը, Բարբորա Բոբուլովան և Հովհաննես Ազոյանը։