00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհներգի կռիվ. արդյո՞ք ժողովուրդն ու ՀՀ կառավարությունը «կաջակցեն» Արամ Խաչատրյանին

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոցКомпозитор Арам Ильич Хачатурян
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համոզված են, որ հայ ժողովուրդը մեծ կոմպոզիտորի երաժշտության հիման վրա ստեղծած նոր օրհներգի կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստորագրահավաք է նախաձեռնել Հայաստանի օրհներգը փոխելու համար։ Գաղափարի հեղինակներն ուզում են ձևափոխված տեքստով հետ բերել Խորհրդային Հայաստանի օրհներգը, որի երաժշտությունը գրել էր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Ասոյանը։

Մշակութային գործիչները բազմաթիվ անգամ են խոսել օրհներգը փոխելու մասին։

«Գաղափարը վաղուց կար, բայց առավել արդիական թվաց երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների ֆոնին։ Մենք առաջարկում ենք Խորհրդային Հայաստանի օրհներգից վերցնել Խաչատրյանի երաժշտությունը», — ասաց Ասոյանը։

Նրա խոսքով` ստորագրահավաքի հեղինակներն ուզում են պարզել, թե որքանով են այս փոփոխությունները պետք հանրությանը։ Հաջորդ քայլով կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տուն-թանգարանում կարծում են, որ հայ հասարակությանը պետք է այնպիսի օրհներգ, որը դրական էներգիա կփոխանցի։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

«Իսկ դա արտացոլվում է Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ», — ասաց Ասոյանը։

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը 1944 թվականին Հայկական ԽՍՀ կառավարության պատվերով դարձավ Խորհրդային Հայաստանի օրհներգի հիմքը։

«Հունիսն էր։ Խաչատրյանը եղբոր` Վաղինակի տանն էր, որը գտնվում էր Նալբանդյան փողոցում։ Բոլորի պատուհաններն ու պատշգամբի դռները բաց էին… Վաղ առավոտ էր, Խաչատրյանը նստեց գործիքի դիմաց և սկսեց նվագել օրհներգի երաժշտությունը։ Երբ մաեստրոն ավարտեց նվագը, փողոցից ծափահարություններ և «բրավոներ» լսվեցին։ Առաջին ունկնդիրները դիմացի տան բնակիչներն էին։ Իսկ դա նշանակում էր, որ պրեմիերան կայացավ», — ասաց Ասոյանը։

Պատմությանը հայտնի դեպքերից հետո Հայաստանի օրհներգը փոխվեց։ 1991 թվականի հուլիսի 1-ից երկրի գլխավոր երգը դարձավ «Մեր հայրենիք» ստեղծագործությունը։ Հիմք հանդիսացավ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը, երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է։

Լրահոս
0