00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Երևան` Փաշինյանի հետ հանդիպելու

Բաժանորդագրվել
Իտալիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները Երևանում մի շարք հանդիպումներ կանցկացնեն, ընդ որում` ոչ միայն քաղաքական գործիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ին կժամանեն Հայաստան։ Կազմակերպության կայքում նշված է, որ համազեկուցողները մոնիտորինգի կենթարկեն Հայաստանի ստանձնած պարտավորությունները և կհավաքեն համապատասխան տվյալներ։

Քննարկումները հիմնականում կվերաբերեն վերջին քաղաքական զարգացումներին, նոր կառավարության առաջնահերթություններին և բարեփոխումներին:

Համազեկուցողները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ:

Բանակցություններ են նախատեսվում նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, դատական մարմինների, օմբուդսմենի, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Լրահոս
0