00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն վերջնագիր է ներկայացրել Իրանին, Ռոհանին պատասխանել է`դեռ խաղաղ, բայց ատամները սեղմած

© AFP 2024 / ATTA KENAREПрезидент Ирана Хасан Роухани на парламентской сессии (15 августа 2017). Тегеран
Президент Ирана Хасан Роухани на парламентской сессии (15 августа 2017). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում ծավալվող անկանխատեսելի գործընթացների կծիկը շարունակում է խճճվել` ամենատհաճ հետևանքներով սպառնալով ընդգրկված և նույնիսկ չընդգրկված կողմերին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում է Իրանի «միջուկային համաձայնագրից» դուրս գալու մասին, իսկ պետքարտուղար Պոմպեոն հնչեցնում է վերջնագիր` մի դյուժին կետերով։

Նույնիսկ, եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ ամերիկյան վերջնագիրը և դրա կետերը վիրավորական են Իրանի համար, և փորձենք առանց զգացմունքների գլուխ հանել Իրանի նկատմամբ պահանջներից, ապա պրագմատիզմը կհանգեցնի միանշանակ հետևության` ԱՄՆ–ի պահանջների կատարումն անիրական է։ Դա պատերազմի, այլ ոչ թե կառուցողական բանակցությունների տանող ճանապարհ է։

Ահա այդ պահանջներից մի քանիսը։ Ամեն ինչից զատ, Իրանը պետք է դադարի մշակել միջուկային զենք, ուրան հարստացնող քայլեր չանի և չփորձի նույնն անել պլուտոնիումի հետ։ Այնուհետև ՄԱԿ տեսուչները պետք է լիակատար մուտք ունեն իրանական բոլոր միջուկային օբյեկտներ (ՄԱԳԱՏԷ–ի մարդիկ ունեն նման թույլտվություն, բայց նրանք, Պոմպեոյի կարծիքով, հաշիվ չեն)։

Майк Помпео во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2012 год/. Вашингтон, США - Sputnik Արմենիա
Նոր պահանջներ. ԱՄՆ–ն սպառնում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

Հետո էլ Իրանը պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռների տարածումը և Մերձավոր Արևելքում «ապակայունացնող գործունեությունը», այսինքն` «Հեզբոլլահին», ՀԱՄԱՍ–ին, Եմենի ապստամբներին աջակցելը և այլն։ Իրանի կառավարիչները պետք է դադարեն «հարստանալ», այլապես ԱՄՆ–ն Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»։

Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ պատմություն նկատի ունի Պոմպեոն` ԱՄՆ–ի, որը դեռ 300 հարյուր տարեկան էլ չկա, թե՞ Իրանի պատմությունը, որն ավելի քան երեք հազար տարվա է։ Կարևորն այն է, որ պայմաններն ակնհայտորեն անիրագործելի են, և Վաշինգտոնում դա հիանալի հասկանում են։

Միակ բանը, որը սփոփում է նման իրավիճակում, այն է, որ առայժմ ԱՄՆ–ից բացի Իրանի համաձայնագրից ոչ ոք դուրս չի եկել, իսկ Եվրոպան նույնիսկ հայտարարում է պայմանավորվածությունները ամբողջ ծավալով պահպանելու մտադրության մասին և, կարծես, ինքն էլ պատրաստվում է պատժամիջոցների արժանանալ։ Եվ եթե Եվրոպան սկզբունքային լինի ու չնահանջի, ապա Վաշինգտոնին ոչինչ չի մնա, քան Իրանի դեմ ուղղորդել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ագրեսիվությունը։

Եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ապա կգործարկվեն հենց այդ երկրները (եվրոպացիների հրաժարվելու դեպքում)։ Այս դեպքում սաուդիտների բանակը կարելի է հաշվի չառնել, իսկ ահա Իսրայելը ստիպված կլինի ինքնուրույն տանել պատերազմի բեռը։ Ամերիկացիները չեն կարող իրենք պատերազմել Թեհրանի դեմ, այդ շագանակների համար կան ուրիշ ձեռքեր, որոնք այրելն ափսոս չէ։

Президент Франции Эммануэль Макрон, канцлер Германии Ангела Меркель и президент США Дональд Трамп во время встречи G20 (7 июля 2017). Гамбург, Германия - Sputnik Արմենիա
Ինչպես Հայաստանի վրա կանդրադառնան Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Դրան ավելացրած` ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը։ Դա նույնպես լավատեսական երանգ չի հաղորդում իրավիճակին, սակայն այդ կետը կարող է փակել որսի դուրս գալու սաուդիտների ախորժակը։ Պոմպեոն և ընկերները, հնչեցնելով վերջնագրի կետերը, վստահ են եղել, որ Թեհրանում նույնիսկ չեն մտածի այն կատարելու հնարավորության մասին, ուստի նոր ու տարբեր ամերիկյան գործողություններն ավելի քան հավանական են։ Եվ այդ գործողությունները կկրեն բացահայտ սադրիչ բնույթ։

Ցանկանում ենք հուսալ, որ բանականությունը կհաղթի, և Իրանն ու Իսրայելն անմիջական բախման չեն գնա։ Այլապես հրդեհը կլափի ամբողջ Մերձավոր Արևելքը և հարակից շրջանները, ներառյալ Հարավային Կովկասը։

Մինչ «հրդեհի» բռնկվելը, շատ երկրներ, իսկ Հարավային Կովկասում առաջին հերթին Ադրբեջանը, պետք է ընտրություն անի, և դա հեշտ չի տրվի։ Իսրայելում կրկին հիշել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելը վատ չէր լինի։ Հայերի նկատմամբ իսրայելցիների նման «սերը» վատ տղա Էրդողանի Թել Ավիվի հասցեին ասած վատ խոսքերից է ծնվում։ Բայց այստեղ Էրդողանը միայն պատրվակ է, իսկ ահա Իրանը…

Թեհրանը Ռոհանիի շուրթերով բավական արհամարհական է արտահայտվել` հայտարարելով, որ «համաշխարհային հանրությունը թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ–ը կարգադրություններ անի աշխարհի մնացած երկրներին», իսկ Սիրիայից Իրանը չի հեռանա։

Իրանի նկատմամբ պահանջները հիմնարար են, նշանակում է, որ լարվածության նոր ալիքից անհնար է խուսափել։ Եվ լավ կլինի, որ այդ ալիքը թեժ չլինի։

Լրահոս
0