00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կառավարությանը «ավգյան ախոռների» մաքրողի դերն է բաժին է ընկել. Սարգսյան

© Photo : official site of the Prime minister of RAСовещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн
Совещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նախարարների կաբինետը պետք է երեք նախագահների` Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման ադեկվատ քաղաքական ու իրավական գնահատականը տա։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Նոր կառավարությանը բաժին է ընկել մաքրել «ավգյան ախոռները», որոնք մնացել են երեք նախագահների կառավարման արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Այդ «ավգյան ախոռները» հսկայական պետական պարտքն է, տնտեսական խնդիրները, տնտեսությունում ստվերային շրջանառության հսկայական չափաբաժինը, արտագաղթը։ Սարգսյանը կարծում է, որ նոր կառավարության համար ամենակարևոր խնդիրներից է երկրի պետական պարտքի դիվերսիֆիկացիան։

Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա
Փաշինյանի թեթև ձեռքով ՊԵԿ–ի վերնախավն ազատվեց պաշտոններից

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ պետական պարտքի յոթ միլիոն դոլարից ոչ մի դոլար տնտեսության զարգացման վրա չի ծախսվել։ Հետևաբար, նոր կառավարությունը պետք է գույքագրում անցկացնի, հասկանա` ինչ ունենք այսօր», – ասաց քաղաքական գործիչը։

Նիկոլ Փաշինյանի խնդիրներից պետք է լինի նաև երեք նախագահների` Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման ադեկվատ քաղաքական ու իրավական գնահատական տալը։ Սարգսյանը վստահ է, որ միայն այդ մարդկանց գործունեության հստակ գնահատականը թույլ կտա խուսափել սխալների կրկնությունից։

Նրա խոսքով` առանձին ուժերի ձեռքում շարունակում են մնալ հսկայական կապիտալներ ու պաշարներ, ինչը կարող է դրդել նրանց վրեժխնդրության գնալ։ Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտարարությանը` կապված տարիներով գործող կոռուպցիոն սխեմաները բացահայտելու մտադրության հետ, Սարգսյանն ասաց` տարօրինակ է, որ հատուկ ծառայության ղեկավարը սկզբում ասում է` հետո անում։

«Մարդ պետք է լուռ անի իր աշխատանքը ու առավել ևս չհայտնի ինչ-որ ժամկետների մասին, որի սահմաններում պետք է գործողություններ ձեռնարկվեն», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ մտադիր է ապօրինի հարստացման ու կոռուպցիայի դեմ պայքար սկսել։ Գերատեսչության ղեկավարը նշել էր, որ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն մայիսի 23–ից հետո։ Նրա խոսքով` մոտ 350 մարդ չգիտի, որ խոշոր բիզնեսով է զբաղվում ու հարկ չի վճարում։

Լրահոս
0