00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նախազգուշացնում են` Արցախում պատերազմ կարող է սկսվել 2019 թվականի գարնանը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը բոլոր հնարավոր մակարդակներում պետք է մշտապես հիշեցնի, որ Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն կարող է Բաքվին ուղղված հարվածների հանգեցնել:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի —Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ կարող են սկսվել 2019 թ-ի գարնանը: Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կանխատեսումն արեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Военнослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство. - Sputnik Արմենիա
Արցախում մոտ ապագայում պատերազմ չի լինի, այդ մասին հոգ կտանեն գերտերությունները

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը խաղաղ պայմաններում աշխատելու համար մեկ տարի ունի: Այս ժամանակահատվածում անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանական ներուժը, լուրջ արդյունքների հասնել տնտեսության և պետական կառավարման ոլորտներում:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հավակնություններից չի հրաժարվել։ Մի շարք հանգամանքներ կան, որոնք առիթ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել արդեն հաջորդ տարվա գարնանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Նախիջևան կատարած այցի ժամանակ հնչեցրած հայտարարություններն ու նրա սպառնալիքները սպասվող արկածախնդրության մասին ազդանշան են», — նշեց Սարգսյանը:

Անկարան Նախիջևանը դիտարկում է որպես կարևորագույն պլացդարմ թուրքական աշխարհը միավորելու համար, այդ ինքնավար տարածքում է գտնվում Թուրքիայի Էքսպեդիցիոն կորպուսը, այնտեղ է տեղակայված նաև Ադրբեջանի համազորային բանակը, որը զինված է այդ թվում նաև «Տոչկա-Ու» և թուրքական «Kasirga» օպերատիվ- մարտավարական հրթիռներով:

Ինչո՞ւ հենց մեկ տարի հետո: Քաղաքական գործչի կարծիքով` առաջիկա ամիսներին այնպիսի իրադարձություններ տեղի կունենան, որոնք Թուրքիայի և Բաքվի համար անհնարին և աննպատակահարմար կդարձնեն ղարաբաղյան գոտու իրավիճակի սրացումը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Էրդողանի ընտրությունն ու «Տոռի» առաքումը. արդյոք Ադրբեջանն արկածախնդրության կդիմի Արցախում

Այսպես օրինակ, հունիսին Թուրքիայում նախագահական ընտրություններ են լինելու, հետո Էրդողանը մտադիր է շարունակել Սիրիայում քրդերի դեմ գործողությունները: Եվ այդ ընթացքում նա ժամանակ չի ունենա զբաղվելու Հարավային Կովկասով: Բացի այդ, մեկ այլ գործոն էլ կա` Հայաստանում իշխանություն ձևավորելու գործընթացը, արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ, զսպող գործոն է նաև Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Սարգսյանի համար ակնհայտ է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները չի վերսկսի նաև ձմռանը: Բացի այդ, Բաքուն այս ամիսների ընթացքում սպասելու է` փորձելով նման «համբերատարությունը» ներկայացնել որպես դիվանագիտական հաղթաթուղթ:

Հայկական կողմը պետք է առավելագույն զգոնություն դրսևորի: Երևանը բոլոր հնարավոր մակարդակներում պետք է մշտապես հիշեցնի, որ Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն հղի է Բաքվին ուղղված հարվածներով: Հայաստանը դրա համար բոլոր միջոցներն ու հնարավորությունները ունի, և, ըստ Սարգսյանի, ամեն անգամ պետք է բարձրաձայն ասել այդ մասին։

Լրահոս
0