00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեժացումը սարերի հետևո՞ւմ չէ. ինչի՞ կհանգեցնի Նախիջևանում ցուցադրվող «մկանների խաղը»

© Photo : press office of the MD of AzerbaijanШирокомасштабные военные учения Азербайджанских ВС
Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախիջևանում իրավիճակի սրումը կարող է վկայել Ղարաբաղի շուրջ ապագա թեժացումների մասին։ Հայկական կողմը սկսել է նախապատրաստվել հնարավոր սցենարներին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Աշոտ Սարգսյան. Ադրբեջանի ԱԳՆ-ի «սուբստանտիվ բանակցությունների» պատրաստակամության մասին հայտարարության ռազմական հետևանքները և այդ երկրի նախագահի` վերջերս կատարած այցը Նախիջևան երկար սպասեցնել չտվեցին։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Ալիևը Երևանին սպառնում է Նախիջևանից. ի՞նչ կձեռնարկի Հայաստանը

Նախիջևանում հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին լարված իրավիճակ է եղել, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Չհաստատված տեղեկություններով` հայկական կողմը նույնպես վիրավորներ ունի։

Բաքվում երևի ավարտված են համարում ընտրական-բողոքի շրջանը, հետևաբար եկել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու ժամանակը։ Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանում իշխանական ձևափոխությունների լիարժեք ձևավորումը դեռ չի ավարտվել։ Եվ այդ առումով ադրբեջանական կողմը ստիպված կլինի սպասել ևս մի քանի ամիս, մինչև Հայաստանում անցկացնեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք կարտացոլեն ուժերի դասավորությունը։

Երևանն առայժմ չի կարող Արցախի շուրջ արդյունավետ քննարկումներ վարել։ Այս պահին կառավարությունը ղեկավարում է «ինստիտուցիոնալ» փոքրամասնության վարչապետը, իսկ մեծամասնությունն այդ ընթացքում իր ձեռքում է պահում խորհրդարանի խոսնակի և երկու փոխխոսնակների պորտֆելները։

Այս պայմաններում Ադրբեջանը, հնարավոր է, կսպասեր Հայաստանում իշխանության ձևափոխության ավարտին, եթե չլիներ մի բայց…

Г. Нахичеван - Sputnik Արմենիա
Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը

Դեռ բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից չափազանց կարևոր հայտարարություններ են հնչել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում։ Նա ասել է, որ Արցախը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին, հակառակ դեպքում դրանք իմաստ չեն ունենա։

Փաշինյանի ասածում լիովին կարելի է որոշակի ակնարկ տեսնել, որ անվերջ և անարդյունավետ հանդիպումների նախկին տրամաբանությունը սպառել է իրեն։

Դրանց արդյունավետության համար պետք է թարմ «արյուն» մտցնել այդ հանդիպումներին Ստեփանակերտի ներկայացուցիչներին միացնելու տեսքով։ Ադրբեջանը չէր կարող պարտքի տակ մնալ, և մի քանի օր հետո Նախիջևան է այցելել Ալիևը և Հայաստանին գրեթե սպառնացել է ինքնավար հանրապետության տարածքից հրթիռային հարվածներով։

Նրա այցից հետո հայտնի է դարձել իրենց դիրքերն այստեղ ամրապնդելու ադրբեջանական ստորաբաժանումների փորձերի մասին։ Ադրբեջանական կողմի ինժեներային աշխատանքներն աննկատ չեն մնացել հայկական զինված ուժերի համար։ Ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը զինծառայող է կորցրել։

Իմանալով առճակատման տրամաբանության և բնույթի մասին` լիովին համոզվածությամբ կարելի է ասել, որ վերջին միջադեպին և Ալիևի սպառնալիքներին կհաջորդեն Բաքվի ուժային գործողությունները և Երևանի պատասխանը։ Իր սովորության համաձայն` Բաքուն կսկսի սրել իրավիճակը այդ «սուբստանտիվ բանակցությունների» նախաշեմին։

Հայաստանում, միաժամանակ, նույնպես ձեռքերը ծալած չեն նստել։ Հիանալի հասկանալով իրավիճակի ամբողջ նրբությունը, այն վտանգները, որոնք պարունակում է Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու պահանջը` հանրապետության ղեկավարությունը հավանաբար արդեն զբաղված է դիվանագիտական և ռազմական նախապատրաստություններով։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ–ն զգուշացնում է` որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա. Արծրուն Հովհաննիսյան

Այսպես, դեռ մայիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում ուշադրությամբ և մեծ հետաքրքրությամբ հետևել են Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթին, և Հայաստանում տպավորված են ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում Ռուսաստանի ձեռքբերումներով։

Ի՞նչ է դա, եթե ոչ նուրբ ակնարկ Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու ցանկություն և պատրաստակամություն արցախյան հակամարտության գոտում անխուսափելի թեժացման նախաշեմին։

Տարօրինակ «զուգադիպությամբ»` Սոչիի հանդիպումից մեկ շաբաթ անց հայտնի է դարձել «Տոռ» ՀՕՊ ռուսական համակարգերը Հայաստան առաքելու մասին։

Դա գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմով առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած տեսակի օդային հարձակումների դեմ, այդ թվում` գերճշգրիտ հրթիռների և այն հրթիռների, որոնցով Հայաստանին սպառնացել է Իլհամ Ալիևը։

Լրահոս
0