00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է խանգարում Դավիթ Յուրչենկոյին հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցДавид Юрченко
Давид Юрченко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ երբեք չի մոռանում իր կովկասյան արմատներն ու սիրով պատրաստ է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց առայժմ խնդիրներ կան։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Ես դաստիարակվել եմ շատ կովկասցիների նման` մեծերի նկատմամբ յուրահատուկ հարգանք, հայրենասիրություն, թասիբ, պատիվ»: Իր արմատների ու դաստիրակության մասին այսպես ասաց Ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Համացանցում լուրեր էին պտտվում, որ Յուրչենկոյին Դավիթ են կոչել հայ պապի պատվին: Նրա խոսքով` դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Ցավոք ես իմ պապիկներին չեմ տեսել: Հայրական կողմս վրացական ծագում ունի, մայրականս` հայկական: Իսկ Յուրչենկո ազգանունը եկել է Սիբիրից: Հայրս բռնցքամարտիկ է եղել և իմ անունը շնորհել է ինձ հայտնի բռնցքամարտիկի պատվին, իսկ հետո ինձ ասում էր, որ Դավիթ թագավորի պատվին են ինձ Դավիթ կնքել»:

Давид Юрченко - Sputnik Արմենիա
Հայաստանը կփորձի ազգային հավաքական բերել Յուրչենկոյին

Մեր հավաքականի կազմում հանդես գալու մասին խոսելիս` Դավիթը նշում է, որ մեծ սիրով կուզեր խաղալ Հայաստանի հավաքականում։

«Քանի որ Հայաստանի հավաքականում ընդգրկվելով` ես Ռուսաստանում  լեգիոներ կհամարվեմ, հետևաբար, չեմ կարող հանդես գալ ռուսական թիմերից մեկի կազմում։ Այս խոչընդոտը վերացնելու համար դեռ ժամանակ է պետք։ Երբ նոր ակումբ ունենամ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»-նշեց Դավիթ Յուրչենկոն:

Դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին մեր ազգային հավաքականում տեսնելը շարունակում է մնալ ցանկալի, բայց առայժմ չիրականացված երևույթ: Յուրչենկոն բազմիցս է ապացուցել իր բարձր կարգը, հանդես գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տարբեր թիմերում, իսկ վերջերս էլ «Տոսնոյի» կազմում նվաճեց Ռուսաստանի գավաթը: Ռուսական անձնագիրը հայկականով փոխելը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Յուրչենկոյին` Հայաստանի ընտրանում կազմում խաղալու գործում, բայց նա դեռ հավատում է, որ մի օր կխաղա Հայաստանի մարզաշապիկով:

Մայիսի 29-ին ու հունիսի 4-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական երկու հանդիպում է անցկացնելու համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը արդեն հրապարակել է մեր հավաքական հրավեր ստացած արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, որում տեղ է գտել նաև «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի անունը: Սակայն Յուրչենկոն այս հանդիպումներին չի մասնակցելու:

Բանն այն է, որ Յուրչենկոյի պայմանագիրը «Տոսնոյի» հետ ավարտվում է և ազատ խաղացողի կարգավիճակով նա նոր ակումբ է փնտրելու: Կան տեղեկություններ, որ Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», սակայն Դավիթը նշեց, որ այս ամենի մասին իմացել է լրատվամիջոցներից. ««Տոսնոյում» ինձ միանշանակ ասեցին, որ իրենց լեգիոներ դարպասապահ հարկավոր չէ, այդ պատճառով էլ չէի կարող խաղալ հավաքականի կազմում: Նոր ակումբում, միգուցե մոտեցումը այլ լինի, կամ վերջապես ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ օրենքի նախագիծը, ու հայկական անձնագրով ֆուտբոլիստն այլևս լեգիոներ չի համարվի Ռուսաստանում: Եթե ես դարպասապահ չլինեի, այլ դիրքի ֆուտբոլիստ լինեի, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ»,–նշեց Դավիթ Յուրչենկոն։

Լրահոս
0