00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտը» Հայաստանի եռակի չեմպիոն է, «Շիրակի» ճակատագիրն` անորոշ

© Sputnik / Aram NersesyanМатч "Алашкерт" - БАТЭ в Ереване. Алашкерт
Матч Алашкерт - БАТЭ в Ереване. Алашкерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի 2017/18 թվականների բարձրագույն խմբի առաջնությունը: «Ալաշկերտը», հաղթելով «Գանձասար-Կապանին», երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին «Գանձասար-Կապանին» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով պարտվելուց հետո, «Ալաշկերտը» ռևանշի հասավ առաջնության վերջին տուրում: Արտակ Դաշյանի և Արտակ Եդիգարյանի խփած գնդակները գավաթն անհասանելի դարձրեցին «Ալաշկերտին» հակառակորդների համար: Վերջին տուրում «Ալաշկերտը», հաղթանակի հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ 2:0 հաշվով, երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
«Շիրակը» պահանջում է ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը

Անկասկած, «Ալաշկերտը» Հայաստանի վերջին տարիների լավագույն ակումբներից մեկն է: Իզուր չէ, որ թիմը նախորդ երկու առաջնություններում նույնպես դարձել էր լավագույնը: Սակայն այս մրցաշրջանում «Ալաշկերտին» չեմպիոնական մրցավազքում հաղթելու գործում «օգնեց» հիմնական մրցակից «Շիրակը»: Առաջնության ավարտից մի քանի տուր առաջ գյումրեցիները միավորների առավելություն ունեին «Ալաշկերտի» նկատմամբ ու ավելի լավ շանսեր` չեմպիոն դառնալու համար: Սակայն «Բանանցի» հետ պայմանավորված խաղ անցկացնելու փորձի պատճառով «Շիրակը» զրկվեց 12 միավորից ու նույնիսկ մրցանակային եռյակում իր տեղից:

Առաջնության վերջին տուրում «Ալաշկերտի» հաղթանակը «Գանձասար-Կապանի» նկատմամբ, մրցաշարային աղյուսակում առաջ քայլ կատարելու շատ լավ հնարավորություն տվեց «Բանանցին»: Այդ շանսը «Բանանցն» օգտագործեց ու, հաղթելով «Արարատին» 2:0 հաշվով, աղյուսակում շրջանցեց «Գանձասար —Կապանին» և մրցաշարն ավարտեց երկրորդ տեղում, իսկ Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» եզրափակեց մրցանակային եռյակը:

Առաջնության վերջին տուրում «Շիրակը»` ի նշան բողոքի, խաղադաշտ դուրս չեկավ «Փյունիկի» հետ խաղում և գրանցեց տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով:

Պարզ դարձավ, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնելու է «Ալաշկերտը»: «Բանանցն» ու «Գանձասար-Կապանը» հանդես կգան Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Ըստ զբաղեցրած տեղի(«Շիրակը» չորրորդն է աղյուսակում)` գյումրեցիները նույնպես կարող են հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Բայց կա մեկ խոչընդոտ: ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» նկատմամբ` կապված «Բանանցի» հետ պայմանավորված խաղ անցկացնելու փորձով: Չի բացառվում, որ թիմը կարող է որակազրկվել: Կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կդառնա:

Լրահոս
0