ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ թանգարաններ է այցելել և լուսանկարները հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Սելֆի Չարենցի թանգարանում»,- լուսանկարին կից գրել է վարչապետը։
Փաշինյանը մինչ այդ այցելել է նաև Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան։
Թանգարանների գիշերը Հայաստանում անցկացվում է արդեն 15-րդ անգամ:
Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: