ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Քութայիս քաղաքում (Իմերեթի շրջան) կինը կտրել է քրոջ կոկորդը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi2 հեռուստաընկերությանը։
Սառը զենքի կիրառմամբ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել մայիսի 18-ին։ Կինը տեղում մահացել է։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` կինն ապրել է ամուսնու, դստեր և քրոջ հետ։
Սպանված կնոջ ամուսինը` Կուկուրի Ձիձիգուրին, հայտնել է, որ սպանության օրը դստեր հետ քաղաքում է եղել, հետո տուն է վերադարձել, բայց հստակ չի իմացել, թե որտեղ է կինը։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը։ Հենց նրանք էլ հայտնաբերել են կնոջ մարմինը։
Ոստիկաններն արդեն ձերբակալել են կասկածյալին։ Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածով։ Նրան 7-15 տարվա ազատազրկում է սպասում։