00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզվեց` որ ընկերության համբուրգերներից են թունավորվել Էռնեկյանի խաղողագործները

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПродавец фастфуда
Продавец фастфуда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Արմավիրի զանգվածային թունավորման մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. «Հայաստանի հողեր» ընկերության մի խումբ աշխատակիցներ սննդային թունավորում են ստացել ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ երեկ, ժամը 12-13-ի սահմանում կազմակերպված ընդմիջման ժամանակ ընկերության կողմից տրամադրված համբուրգերները ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց: Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի):

Больница - Sputnik Արմենիա
Ի՞նչ վիճակում են Արմավիրի մարզում բուդերբրոդից թունավորված մարդիկ

Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։

Նշանակվել են դատաբժշկական, դատասննդային փորձաքննություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Քննչական կոմիտեն քննության արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ։

Նշենք, որ «Հայաստանի հողեր» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։

Լրահոս
0