ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Այսօր Հայաստանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները այցելել են Հայաստանի հարավ արևմտյան սահմանագիծ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։
Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,–գրել է Հովհաննիսյանը։