Եթե նախկինում պետք էր անպայման լինել ազնվական խավի ներկայացուցիչ արքայազնի հետ ամուսնանալու համար, ապա այսօր այդ հնարավորությունը հասանելի է նաև սովորական աղջիկներին, պետք է պարզապես դուր գալ արքայական ընտանիքի կապուտաչյա և կապտարյուն տղային։ Դա հաջողվել է անել Մեգան Մարքլին, և այս շաբաթ նա կդառնա արքայադուստր։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է 20-րդ դարի Բրիտանիայի թագավորական հարսանիքները։

1/7
© AFP 2024
Ուելսի արքայազն Չարլզի և Լեդի Դիանայի՝ Ուելսի արքայադստեր հարսանիքը Սուրբ Պողոսի տաճարում (1918թ-ի հուլիսի 29)։ Լոնդոն, Մեծ Բրիտանիա։

2/7
© AFP 2024 / CENTRAL PRESS PHOTO LTD / AFP
Նորապսակ արքայադուստր Մարգարետը՝ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու կրտսեր քույրը, իր ամուսնու՝ լուսանկարիչ Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնի հետ (1960թ-ի մայիսի 6)։ Վեսթմինսթերյան աբբայություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա։

3/7
© AP Photo
Արքայազն Էնդրյուն համբուրում է իր հարսնացուին՝ Սառա Ֆերգյուսոնին, Բուկինհեմյան պալատի պատշգամբում Վեսթմինսթերյան աբբայությունում հարսանիքից հետո (1986թ-ի հուլիսի 23)։ Լոնդոն, Մեծ Բրիտանիա։

4/7
© AP Photo / BIPNA, Pool
Լեդի Դիանա Սփենսերը՝ հարսանեկան զգեստով, Սուրբ Պողոսի տաճարի աստիճանների վրա հարսանեկան արարողության ճանապարհին։ Ձախից՝ անհայտ մարդ (1981թ-ի հուլիսի 29)։ Լոնդոն, Մեծ Բրիտանիա։

5/7
© AFP 2024 / SHAUN CURRY / POOL WPA / AFP
Օթեմ Ֆիլիպսը ժամանում է Պիտեր Ֆիլիպսի՝ Եղիսաբեթ թագուհու թոռան հարսանիքին Վինձորյան պալատի Սուրբ Գեորգի մատուռ (2008թ-ի մայիսի 17)։ Վինձոր, Մեծ Բրիտանիա։

6/7
© AFP 2024
Անգլիայի արքայադուստր Եղիսաբեթը և Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպն իրենց հարսանիքի օրը Բուկինհեմյան պալատում (1947թ-ի նոյեմբերի 20)։ Լոնդոն, Մեծ Բրիտանիա։

7/7
© AFP 2024 / JOHN STILLWELL
Արքայազն Էդուարդը կնոջ՝ Սոֆի Ռիս-Ջոնսի հետ լքում է Վինձորյան ամրոցի Սուրբ Գեորգի մատուռը (1999թ-ի հունիսի 19)։ Վինձոր, Մեծ Բրիտանիա։