ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին շնորհավորել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ ակնկալում է սերտ համագործակցություն հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային հարցերում արդյունավետ փոխգործակցության ուղղությամբ:
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մայիսի12-ին։