ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը», — նշվում է ուղերձի մեջ։
Ռոհանին հայ գործընկերոջը մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։
Ավելի վաղ Փաշինյանն ու Ռոհանին զրուցել էին հեռախոսով և պայմանավորվել էին համաձայնեցնել առաջիկա այցերի ժամանակացույցը։
Փաշինյանին արդեն շնորհավորել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսպանիայի, Գերմանիայի ղեկավարները, եվրոպական դիվանագիտության ղեկավարները։
Հիշեցնենք` մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընտրեց ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին որպես երկրի վարչապետ։