00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել «թուրք ժողովրդին վիրավորելու համար»

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի արդարադատության նախարարությունը բավարարել է դատախազության ներկայացրած պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Թուրքիայի արդարադատության նախարարությունը բավարարել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը, որը ներկայացրել է Անկարայի դատախազությունը։ Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

Гаро Пайлан в Ереване - Sputnik Արմենիա
«Սուս կաց, տո՛». Կարո Փայլանը` Էրդողանին

Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է՝ Թուրքիայի նախագահին և թուրք ժողովրդին վիրավորելը։

Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում հայկական «Հորիզոն» շաբաթաթերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին խոսելու համար։

Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։

Լրահոս
0